ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ. ԿԱՅԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՏԱՐՆԵՐԻ 33-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ. ԿԱՅԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՏԱՐՆԵՐԻ 33-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

23/04/2023

 

Հայկական պատվիրակության կազմում էին Հայաստանի նոտարական համայնքի ներկայացուցիչները:
Եվրոպայի նոտարների հերթական համաժողովը նվիրված էր նոտարիատի ոլորտում թվայնացման գործընթացին:
Թվային գործիքների կարևորությունն ու խիստ անհրաժեշտությունը նոտարիատի ոլորտում եվրոպական երկրների նոտարական համայնքների ներկայացուցիչների համոզմամբ՝ հատկապես ի ցույց է դրել աշխարհը ցնցած ու փոխած Քովիդ 19 համավարակը:
Ժամանակի թելադրանքով թվայնացման շարունակական գործընթացն անխուսափելի է: Պանելային քննարկումների ընթացքում Եվրոպայի նոտարները փորձել են գտնել թվայնացման ճանապարհին առաջացած մարտահրավերները հաղթահարելու եղանակները:
Համաժողովի մասնակիցներն անդրադարձել են կորպորատիվ իրավունքին, քննարկել են Եվրահանձնաժողովի նոր նախաձեռնությունը, որն ուղղված է բարձրացնելու կազմակերպությունների աշխատանքի թափանցիկությունը:
Իսկ եվրոպական երկրների նոտարների, դատարանների միջեւ տեղեկությունների, փաստաթղթերի փոխանակման գործընթացն ավելի անվտանգ ու ապահով կազմակերպելու նպատակով քննարկվել է նաեւ թվային ենթակառուցվածքների ստեղծման հնարավորությունը:
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ