ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի Ամանորի ուղերձը

ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի Ամանորի ուղերձը

31/12/2022

 

Հարգելի՛ գործընկերներ,

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Այս տոները բոլորիս համար նորի խորհրդանիշն են։ Թող 2023-ը լինի նոր գաղափարների ու նոր ձեռքբերումների տարի։ Թող այդ նորը խաղաղություն բերի մեր երկրին, սեր ու ջերմություն` մեր ընտանիքներին, ներդաշնակություն` մեր հոգիներին։ Ամենանվիրական իղձերի կատարման, հույսերի ու սպասելիքների  արդարացման տարի եմ մաղթում։

Անցնող տարին, ինչպես և նախորդները, լի էր փորձություններով մեր երկրի համար։ Հայրենիքի հանդեպ սիրով, միասնությամբ ու բոլորիս համառ ջանքերով են միայն դրանք հաղթահարելի։ Յուրաքանչյուրս մեր աշխատանքով ու նվիրվածությամբ նպաստենք հզոր հայրենիքի կայացմանը։ Շնորհակալ եմ Ձեզ` նոտարական համայնքի յուրաքանչյուր անդամիդ, մեր ոլորտի կայացման գործում Ձեր ներդրած ջանքերի համար։ Համոզված եմ, որ հաջորդ տարի աշխատելու ենք էլ ավելի մեծ նվիրումով` գրանցելով նոր հաջողություններ։ Ծրագրերը շատ են, սպասելիքները` մեծ. բոլորիս առողջություն, ուժ ու եռանդ եմ մաղթում դրանք իրականացնելու համար։

Հարգանքներով՝

ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյան

E-NOTARY.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ
MOJ.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
DATALEX.AM
ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ARLIS.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
E-REGISTER.AM
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ