ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

22/09/2022

 

ՀՀ նոտարական պալատի և նոտարական համայնքի անունից՝ հիշելով և արժանին մատուցելով անկախության համար զոհված մարտիկներին, նրանց ներդրած անձնազոհ գործողությունները, խոնարհաբար շնորհավորում եմ Հայաստանի անկախության օրը:
Հայաստանում, Արցախում և սփյուռքում բոլորը շատ լավ հասկանում են, որ անկախությունը բացարձակ և անքննելի արժեք է, իսկ այդ արժեքի պահպանումը՝ գերագույն կարևորություն ունեցող օրախնդիր:
Մեր ամենօրյա աշխատանքով և պետականամետ վարքագծով պետք է հասնենք այն անկախությանը, որի մասին երազել են մեր նախնիները և դրանք փոխանցել մեզ, որը մենք պետք է իրականություն դարձնենք ու ավանդենք մեր սերունդներին:
Մենք այսօր ապրում ենք աշխարհաքաղաքական բարդ մարտահրավերների ժամանակաշրջանում և պետք է ներդնենք մեր առավելագույն ջանքերը դրանք հաղթահարելու համար:
Անմոռանալի է մեր զինվորների, սահմանապահների կատարած գործը անկախության պահպանման հարցում: Նրանցից շատերը դա արել են իրենց կյանքի գնով, և մենք պարտավոր ենք ինչպես թիկունքում, այնպես արտաքին աշխարհի հետ հարաբերություններում պահպանել նրանց երազանքը:
Խոնարհվում եմ բոլոր այն ընտանիքների առջև, ում զավակները զոհվել են հանուն մեր անկախության, հանուն մեր ապագայի: Թող լույս իջնի նրանց շիրիմներին, իսկ նրանց ընտանիքներին մաղթում եմ համբերություն, որպեսզի կարողանան հաղթահարել անդառնալի վիշտը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով անկախության օրվա առթիվ՝ մաղթում եմ մեր հայրենիքին բարեկեցություն, խաղաղություն ու շարունակական հաղթանակներ:
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ