ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01/07/2022

Հարգելի դատախազներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Դատախազի մասնագիտական օրվա կապակցությամբ: Մարդու և քաղաքացու իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության առումով ձեր կատարած գործը նշանակալի դերակատարություն ունի իրավական պետության կայացման ու զարգացման գործում:

Հայաստանի դատախազության ավելի քան 100 – ամյա գործունեությունը վկայում է, որ իրավական պետության կայացման ճանապարհին այս ինստիտուտը կայացած է, ունի ձևավորված ավանդույթներ ու իրականացնում է իր պարտականությունները հավուր պատշաճի:

Արատավոր երևույթների՝ կոռուպցիայի, մարդու դեմ ուղղված հանցագործությունների և, ընդհանրապես, քրեորեն պատժելի արարքների դեմ ձեր պայքարը պետք է շարունակական և անզիջում լինի, որպեսզի մենք ունենանք կանխատեսելի ապագա ու ամուր պետականություն:

Մեկ անգամ ևս Հայաստանի նոտարների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ մասնագիտական օրվա կապակցությամբ ու մաղթում առողջություն, խաղաղ երկինք ու մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:

Հարգանքով՝

Լիլիթ Մուրադյան

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ