ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀԱՅ ՆՈՏԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՂԱԶԱԽԱՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

ՀԱՅ ՆՈՏԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՂԱԶԱԽԱՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

21/06/2022

 

Հայաստանի նոտարական պալատի պատվիրակությունը Ղազախսատանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում հունիսի 20-ին մասնակցել է «Թվային նոտարիատ: նոտարների հեռավար աշխատանքը, անհպում գործարքները, տեղեկատվության թվայնացումը» թեմայով ղազախստանաֆրանսիական կլոր սեղան քննարկմանը: Այն կազմակերպվել է Ղազախստանի նոտարական պալատի և Ֆրանսիայի նոտարական բարձրագույն խորհրդի կողմից:
Հայաստանի նոտարական պալատը ներկայացրել են Դիանա Աբրահամյանը և Ռոզա Բեկչյանը:
Վերջինս հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունում նոտարական գործարքների թվայնացումը» վերտառությամբ զեկույցով:
Նոտար Բեկչյանը մասնավորապես անդրադադարձել է դեռևս 2014 թվականից Հայաստանում գործող ԱԵՆԻՍ էլեկտրոնային նոտարի համակարգի գործարկմանը և հետագա համալրումներին: Ներկայացրել է ԱԵՆԻՍ էլեկտրոնային նոտարի համակարգի և www.e-notary.am կայքի համակցմանը, ինչպես նաև նշված կայքում նոտարական ակտի կարգավիճակը ստուգելու հնարավորությանը:
Կլոր սեղանի մասնակիցներին Ռոզա Բեկչյանը ներկայացրել է նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված էլեկտրոնային պայմանագրերի վավերացման հնարավորությունը և դրանց հետ կապված ներկայումս տարվող աշխատանքներին։ Բեկչյանը նշել է․ «Ներկայումս առաջնահերթ մշակվում են ֆինանսական ոլորտում կնքվող պայմանագրերի տիպային ձևերը, ինչպիսիք են շարժական գույքի գրավի պայմանագրերը (դրամական միջոցների, ավտոմեքենաների և այլ ցանկացած շարժական գույքի գրավ), վարկային պայմանագրերը (վարկային գծի, սպառողական և այլն), երաշխավորության պայմանագրերը»։
Այնուհետև նա անդրադարձել է էլեկտրոնային պայամանգրերի վավերացման հետ կապված ռիսկերին, մասնավորապես նշելով՝ «Օրենքով նախատեսված է, որ Ֆիզիկական անձի ինքնությունը և գործունակությունը որոշվում է անձը հաստատող փաստաթղթերով, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքում՝ վավերական էլեկտրոնային ստորագրության առկայությամբ: Մինչդեռ անձի գործունակությունը հնարավոր չէ պարզել, եթե էլեկտրոնային եղանակով հաստատվող գործարքների դեպքում ֆիզիական անձի ներկայությունը նոտարի մոտ չի նախատեսվում, և չի բացառվում, որ էլեկտրոնային թվային ստորագրություն ստանա նաև անգործունակ անձը կամ այն ստանալուց հետո դառնա անգործունակ, իսկ անգործունակ ճանաչված քաղաքացու կողմից կնքված գործարքն առոչինչ է»:
Զեկույցի վերջում անդրադարձ է կատարվել նաեւ նոտարի կողմից թվային տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող այնպիսի ծառայություններին, ինչպիսիք են՝
1. գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, դադարմանը և փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման սպասարկմանն ուղղված գործառույթների իրականացումը.
2. պետական մարմինների սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացումը,
3. Գործարքներից բխող իրավունքների պետական գրանցման պահանջը ապահովելու նպատակով գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու մասին ծանուցումը։
1,299
People reached
289
Engagements
40You and 39 others
5 Shares
Love
Love
 
 
Comment
 
Share
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ