ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՆՈՏԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԿՍՏԵՂԾՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՐ ՄՈԴՈՒԼ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՆՈՏԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԿՍՏԵՂԾՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՐ ՄՈԴՈՒԼ

24/05/2022

 

Նոտարական պալատում տեղի է ունեցել հանդիպում առևտրային բանկերի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների և ֆինանսական համակարգի բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի քննարկվի և գործողության մեջ մտնի ՀՀ «Նոտարիատի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթը: Հոդվածը նախատեսում է, որ «Նոտարը կարող է էլեկտրոնային եղանակով վավերացնել Էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերը: Նոտարի կողմից ֆինանսական համակարգի ոլորտում կնքվող էլեկտրոնային պայմանագրերի՝ էլեկտրոնային եղանակով նոտարի կողմից վավերացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակման կարգը, էլեկտրոնային պայմանագրերի տիպային ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Կենտրոնական բանկի խորհրդի համատեղ որոշմամբ, իսկ էլեկտրոնային եղանակով վավերացման ենթակա այլ պայմանագրերի վավերացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակման կարգը, տիպային ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:»
«Այսօրվա հավաքի նպատակն այն է, որպեսզի վեր հանենք բոլոր խնդիրները և ձևակերպենք առաջարկների փաթեթ՝ հասկանալու մոդուլի տեխնիկական հնարավորությունները և աշխատանքի գործիքակազմը: Այս համակարգը, բնակաբար, պետք է ստեղծվի նոտարական ինստիտուտի և ֆինանսական բլոկի հետ քննարկումների արդյունքում, որպեսզի բացառենք իրավական և տեխնիկական խնդիրների ի հայտ գալը»,-նշել է ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը:
«Բեսթ Սոֆթ» ընկերության հիմնադիր-տնօրեն Հարություն Մարգարյանը, ներկայացնելով մոդուլի տեխնիկական բնութագիրը, հայտնել է, որ համակարգի միջոցով երկուստեք կարող են աշխատել տիպային պայմանագրերի վավերացման ուղղությամբ: «Մեր առաջարկը հետևյալն է e-notary.am էլեկտրոնային հարթակում ստեղծել առանձին գրասենյակ նոտարների և ֆինանսական համակարգի ներկայացուցիչների համար: Ֆինանսական համակարգի աշխատակիցները հաճախորդների հետ կստորագրեն պայմանագիրը էլեկտրոնային թվային ստորագրությամբ և կուղարկեն նոտարին վավերացման»,- հայտնել է «ԲեսթՍոֆթ» ընկերության տնօրենը:
Էլեկտրոնային գրասենյակի գործառույթներից է լինելու նաև կատարողական մակագրության թերթի կազմումը, որը ստեղծվելու է ստորագրված պայմանագրի հիման վրա և ուղարկվելու է հարկադիր կատարման:
Բանկերի և ՈՒՎԿ-ների ներկայացուցիչներն իրենց առաջարկներն են ներկայացրել և իրավիճակային հարցեր բարձրացրել:
Քննարկման ավարտին, որոշվել է գրավոր ներկայացնել բոլոր կողմերի առաջարկները, որոնք մշակվելուց հետո կարտացոլվեն ծրագրային մոդուլում:

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ