ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆՈՏԱՐՆԵՐԻ 32-ՐԴ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆՈՏԱՐՆԵՐԻ 32-ՐԴ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

04/05/2022

 

ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը և Երևանի նոտարական տարածքի  նոտար Դիանա Բեգլարյանը Ավստրայի Զալցբուրգ քաղաքում մասնակցել են «Օրենքի գերակայությունը՝ քաղաքացիների առաջնահերթությունը» խորագրով եվրոպական նոտարների 32-րդ կոնֆերանսին:
Գիտաժողովի ընթացքում շեշտադրվել են մի քանի ուղղություններ՝ մասնավորապես այն, որ օրենքի գերակայությունը ժողովրդավարության և եվրոպական ինտեգրման կարևոր բաղադրիչներից են։ Մասնակիցներն ընդգծել են, որ քաղաքական գործընթացների և Եվրոպական դատարանի նոր որոշումների ֆոնին իրավունքի գերակայության և դրա ապահովման հայեցակարգի փոփոխության հիմնախնդիրների լուծումը ունի առաջնահերթ կարևորություն։
Եվրոպական տարբեր երկրներից ժամանած նոտարները, իրավաբան-գիտնականները նշել են,- «նոտարների ուշադրությունը միշտ պետք է կենտրոնանա քաղաքացու վրա։ Ոլորտների թվայնացման արագ զարգացումը և համաճարակը, իրավաբանների աշխատանքում լուրջ խնդիրներ են առաջացնում: Մասնավորապես՝ մարդկության և տեխնոլոգիական զարգացումները՝ ինչպիսիք են արհեստական բանականությունը, պետք է օգտագործվի այնպես, որպեսզի չվնասվի իրավական որոշակիությունը»: 
Գիտաժողովի ժամանակ քննարկվել է նաև, թե նոտարները ինչ ներդրում կարող են ունենալ  օրենքի գերակայության սկզբունքի ամրապնդման գործում թվային տեխնոլոգիաների փոփոխությունների համատեքստում:
Գիտաժողովին ելույթներով հանդես են եկել Ավստրիայի արդարադատության նախարար Ալմա Զադիչը, ԵՄ նոտարական պալատների խորհրդի նախագահ Ջիամպաուլո Մարկոզը, Զալցբուրգի Ֆեդերալ նահանգապետ Վիլֆրեդ Հասլերը և Ավստրիական նոտարական ակադեմիայի նախագահ Քրիստոֆ Մոնդելը: 
Զեկույցներով հանդես են եկել Եվրոպական հեղինակավոր համալսարանների, կազմակերպությունների և ԵՄ կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը և Երևանի նոտարական տարածքի  նոտար Դիանա Բեգլարյանը Ավստրայի Զալցբուրգ քաղաքում մասնակցել են «Օրենքի գերակայությունը՝ քաղաքացիների առաջնահերթությունը» խորագրով եվրոպական նոտարների 32-րդ կոնֆերանսին:Գիտաժողովի ընթացքում շեշտադրվել են մի քանի ուղղություններ՝ մասնավորապես այն, որ օրենքի գերակայությունը ժողովրդավարության և եվրոպական ինտեգրման կարևոր բաղադրիչներից են։ Մասնակիցներն ընդգծել են, որ քաղաքական գործընթացների և Եվրոպական դատարանի նոր որոշումների ֆոնին իրավունքի գերակայության և դրա ապահովման հայեցակարգի փոփոխության հիմնախնդիրների լուծումը ունի առաջնահերթ կարևորություն։

Եվրոպական տարբեր երկրներից ժամանած նոտարները, իրավաբան-գիտնականները նշել են,- «նոտարների ուշադրությունը միշտ պետք է կենտրոնանա քաղաքացու վրա։ Ոլորտների թվայնացման արագ զարգացումը և համաճարակը, իրավաբանների աշխատանքում լուրջ խնդիրներ են առաջացնում: Մասնավորապես՝ մարդկության և տեխնոլոգիական զարգացումները՝ ինչպիսիք են արհեստական բանականությունը, պետք է օգտագործվի այնպես, որպեսզի չվնասվի իրավական որոշակիությունը»: 

 

Գիտաժողովի ժամանակ քննարկվել է նաև, թե նոտարները ինչ ներդրում կարող են ունենալ  օրենքի գերակայության սկզբունքի ամրապնդման գործում թվային տեխնոլոգիաների փոփոխությունների համատեքստում:Գիտաժողովին ելույթներով հանդես են եկել Ավստրիայի արդարադատության նախարար Ալմա Զադիչը, ԵՄ նոտարական պալատների խորհրդի նախագահ Ջիամպաուլո Մարկոզը, Զալցբուրգի Ֆեդերալ նահանգապետ Վիլֆրեդ Հասլերը և Ավստրիական նոտարական ակադեմիայի նախագահ Քրիստոֆ Մոնդելը: Զեկույցներով հանդես են եկել Եվրոպական հեղինակավոր համալսարանների, կազմակերպությունների և ԵՄ կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

E-NOTARY.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ
MOJ.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
DATALEX.AM
ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ARLIS.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
E-REGISTER.AM
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ