ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

07/04/2022

 

Սիրելի կանայք և մայրեր,
Հայաստանում գործող նոտարների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ։
Գեղեցկությունն ու մայրությունն ամենաուղիղ կապով փոխկապակցված են միմյանց հետ։ Մեր պատմության տարբեր ժամանակաշրջաններում գեղեցկությանն ու, հատկապես, մայրությանը մշտապես յուրովի տեղ է հատկացվել։
Դա արտացոլվել է հայ գրականության մեծերի ստեղծագործություններում, մեզ շրջապատող տղամարդկանց վերաբերմունքում ու հասարակության մեջ՝ առհասարակ։ Հայ կինը ավանդաբար տարբերվել է նաև նրանով, որ զենքը ձեռքին հավասարապես կանգնած է եղել հայ մարտիկի կողքին ու զուգահեռաբար նաև ապահովել հայկական զինված ուժերի թիկունքը։
Հայաստանի Հանրապետությունում նոտարական համայնքը հիմնականում բաղկացած է կանանցից, ովքեր իրենց ներդրումն ունեն ոչ միայն իրավական համակարգի զարգացման գործում, այլ նաև Հայաստանի Հանրապետության անունից վավերացնում են կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր։
Այս առումով կարելի է արձանագրել նրանց կարևոր առաքելությունը ի շահ Հայաստանի ու մեր պետականության։
Տոնի առթիվ մաղթում եմ, որպեսզի մեր կանանց աչքերի արցունքները լինեն միայն երջանկության արցունքներ, ու յուրաքանչյուր կին վայելի մայրության բերկրանքը։ Թող յուրաքանչյուր երեխայի ճիչն ամբողջացնի մեր կանանց երջանկության բանաձևը, իսկ խաղաղ երկինքն ու արևոտ ապագան անսպառ լինեն մեր կանանց առօրյայից։
Հարգանքով,
ՀՀ նոտարական պալատի նախագահ
Լիլիթ Մուրադյան
E-NOTARY.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ
MOJ.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
DATALEX.AM
ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ARLIS.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
E-REGISTER.AM
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ