ԹԵԺ ԳԻԾ

+374 10 555 772

Տեղեկատու » Նորություններ » Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության նոտարական համայնքին

Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության նոտարական համայնքին

23/12/2019

Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության նոտարական համայնքին:

 

Հարգելի գործընկերներ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլորիդ ինձ ցուցաբերած վստահության՝ Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահի պաշտոնում ընտրելու համար: Ստանձնում եմ նախագահի պաշտոնը՝ գիտակցելով վերջինիս կարևորությունն ու պատասխանատվությունը:

Սիրելի գործընկերներ, դիմում եմ ձեզ, որպեսզի միասնական ուժերով բարձրացնենք նոտարական համակարգի աշխատանքի արդյունավետությունը և ապահովենք քաղաքացիների համար առավել բարձրորակ ծառայությունների մատուցումը:

Մենք կայացած, իսկապես հասուն համայնք ենք, որը բնակչությանը պետական բարձր ձևաչափերին համապատասխան ծառայություններ է մատուցում: Ավելին, այսօր մեզանում ակնհայտ են նոտարիատի զարգացման դրական միտումները: Գործընկերներիս հորդորում եմ ձեռք բերված հաջողությունների վրա կանգ չառնել, այլ առաջ շարժվել՝ ընդլայնելով նոտարական ծառայությունների շրջանակը: Մենք վստահորեն կարող ենք նշել, որ նոտարիատը առաջադեմ իրավական հաստատության կարգավիճակ ունի: Այն, ժամանակակից հասարակության զարգացմամբ պայմանավորված ընդունել է տեխնոլոգիական մարտահրավերները՝ առօրյա կյանքում ներդնելով նոր տեխնոլոգիական հնարավորությունները:

Այո, նոտարիատը կանգ չի առնում տեղում, ինչի շնորհիվ էլ ոլորտի ծառայությունները շարունակում են պահանջված լինել: Ուստի և նոտարիատի դերը կարևորվում է թվային տնտեսության դարաշրջանում նույնպես:

Նոտարիատի առջև առկա են հեռանկարային նոր առաջադրանքներ, որոնց կյանքի կոչելը առավել կպաշտպանի քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը: Քաղաքացիների հետ մշտական երկխոսության մեջ լինելով միայն կարող ենք լուծումներ ապահովել ծառացած բոլոր խնդիրների համար:

Առջևում հսկայածավալ տեսական և գործնական աշխատանքներ են սպասվում:

Վերոնշյալի իրագործումը, ինչպես նաև նոտարական համայնքի զարգացումն ու պաշտպանվածությունը հնարավոր է միայն կառուցողական, թիմային, համախմբված և միասնական աշխատանքի արդյունքում:

 

Մաղթում եմ բոլորիս արդյունավետ գործունեություն:

E-NOTARY.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ
MOJ.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
DATALEX.AM
ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ARLIS.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
E-REGISTER.AM
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ