ԹԵԺ ԳԻԾ

+374 10 555 772

Տեղեկատու » Նորություններ » Համաժողով Աղվերանում ՀՀ նոտարական պալատի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) շրջանակներում

Համաժողով Աղվերանում ՀՀ նոտարական պալատի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) շրջանակներում

20/07/2018

   2018 թվականի հուլիսի 14-15-ին ՀՀ նոտարական պալատի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) միջև համագործակցության շրջանակում Աղվերանում տեղի ունեցավ Համաժողով-Քննարկում ««Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի, նոտարների առօրյա մասնագիտական պրակտիկայի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

   Միջոցառումն անցկացվում էր Գերմանիայի դաշնային նոտարական պալատի հետ համատեղ: Զեկույցով հանդես էր գալիս Գերմանիայի դաշնային նոտարական պալատի փոխնախագահ, Քոբլենցի նոտարական պալատի նախագահ Ռիխարդ Բոքը: 

   Համաժողովը կայացավ ՀՀ-ից և ԼՂՀ-ից շուրջ 40 նոտարների, ինչպես նաև ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի և ՀՀ նոտարական պալատի նախագահ Վանինե Հովսեփյանի մասնակցությամբ։ 

   «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում կատարվող վերջին փոփոխություններ միտված են նոտարական գործունեության թվայնացմանը և էլեկտրոնային եղանակով նոտարական գործարքների վավերացմանը:

   Ինչի հետ կապված Ռիխարդ Բոքը իր ելույթում անդրադարձավ Գերմանիայում թվայնացման գործընթացի մանրամասներին. մասնավորապես ՝ թվայնացում, Էլեկտրոնային վավերացում, Էլեկտրոնային պայմանագրեր, էլեկտրոնային ստորագրություն և այլ էլեկտրոնային օժանդակ միջոցներ հարցերին: 

   Քննարկվեցին նաև հետևյալ թեմաները. 

- Առք ու վաճառքի պայմանագիր, 

- Առք ու վաճառքի պայմանագրի ձևակերպում, պարզաբանման պարտավորություն և այլն,

- Նոտարական վավերացման գործընթաց,

- Անշարժ գույքի առք ու վաճառքի պայմանագիր,

- Շինարարության պայմանագիր,

- Նվիրատվության պայմանագիր,

- Գրանցում պետռեգիստրում,

- Ժառանգություն ընդունելը և ժառանգությունից հրաժարվելը:

   Համաժողովի մասնակիցները մեծ հետաքրքրություն և մոտիվացիա ցուցաբերեցին քննարկվող հարցերի վերաբերյալ:

Նկարներ →

E-NOTARY.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ
MOJ.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
DATALEX.AM
ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ARLIS.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
E-REGISTER.AM
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ