ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Ավարտվեցին ՀՀ նոտարների ամենամյա վերապատրաստման դասընթացները

Ավարտվեցին ՀՀ նոտարների ամենամյա վերապատրաստման դասընթացները

12/12/2017

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ավարտվեցին «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ՀՀ նոտարների ամենամյա վերապատրաստման դասընթացները, որոնք կազմակերպվել էին ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՀՀ նոտարական պալատի կողմից հաստատված նոտարների ամենամյա պարտադիր վերապատրաստման դասընթացների անցկացման կարգին համապատասխան:

 Վերապատրաստման դասընթացի ծրագրով նախատեսվել էին այնպիսի արդիական հարցեր, ինչպիսիք են՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը, կատարողական մակագրությունը, անձանց բանավոր հայտարարություններ հաստատելը, կառուցապատման իրավունք, ընդհանուր համատեղ սեփականության գույքի օտարման ընթացքում առաջացած խնդիրները, սնանկության գործընթացում խնդրահարույց հարցերը, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու մասին  պայմանագրեր,  դրանց  վերաբերյալ  դատական  պրակտիկան, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի այն դրութները, որոնք առնչվում են ՀՀ նոտարների կողմից վավերացվող գործարքներին  և այլն:

Որպես դասախոսներ հրավիրվել էին համապատասխան ոլորտներում մասնագիտական մեծ փորձ ունեցող մասնագետներ, ովքեր ներկայացրել են գործնական խնդիրների վերաբերյալ առկա պրակտիկան, քննարկել են լուծման ուղիները, պարզաբանել են օրենքների դրույթները:

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են վկայականներ:

Նկարներ->

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ