ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Ղազախստանի Հանրապետության նոտարական պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն

Ղազախստանի Հանրապետության նոտարական պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն

01/11/2017


    2017 թվականի հոկտեմբերի 21-25-ը այցով Հայաստանի Հանրապետություն են ժամանել Ղազախստանի Հանրապետության նոտարական պատվիրակությունը, մասնավորապես՝ Ղազախստանի Հանրապետության Հանրապետական նոտարական պալատի նախագահը, Ղազախստանի Հանրապետության Ալմատա մարզի տարածքային նատարական պալատի նախագահը, Ղազախստանի Հանրապետւթյան Արևմտա-Ղազախսատանյան մարզի տարածքային նոտարական պալատի նախագահը և  ՏՏ ոլորտի մասնագետներ՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը ապահովելու նպատակով ԵԱՏՄ անդամ-երկրների նոտարական համակարգերի միջև առցանց կապ ստեղծելու հետ կապված խնդիրները քննարկելու, Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ կիրառվող նոտարի կողմից իրավաբանական փաստերի հաստատման ինստիտուտը ուսումնասիրելու նպատակով:

   Այցի շրջանակներում  տեղի ունեցավ հանդիպում Ղազախստանի պատվիրակության և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխության նախագծի հեղինակների, «AENIS» էլեկտրոնային  նոտար ծրագրի հեղինակների հետ:  

Ծրագրով նախատեսված այլ միջոցառումների շրջանակում ՀՀ նոտարական պալատի հյուրերն այցելեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

E-NOTARY.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ
MOJ.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
DATALEX.AM
ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ARLIS.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
E-REGISTER.AM
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ