Տեղեկատու » Նորություններ » Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելոռուսի նոտարների համատեղ ստաժավորումը.
04/08/2016
Ս/թ.  հուլիսի 20-22 Բելոռուսի Հանրապետության Մինսկում քաղաքում ԵՏՄ երկրների  նոտարական պալատների փոխհամագործակցության շրջանակներում տեղի  ունեցավ  Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելոռուսի նոտարների համատեղ  ստաժավորումը:Հայաստանի Հանրապետությունից ստաժավորմանը մասնակցելու համար  Բելոռուսի Հանրապետություն են գործուղվել «Դիլիջան» նոտարական տարածքի նոտար Ալբերտ Եգանյանը և «Գավառ» նոտարական տարածքի նոտար Տարոն Գրիգորյանը:
 20.07.2016թ. Բելոռուսի  նոտարական պալատում կայացավ կլոր սեղան-քննարկում ,,Բելոռուսի նոտարների  գործունեության կազմակերպումը,, թեմայով:Բացման և մասնակիցներին ողջույնի  խոսքով հանդես եկավ ԲՆՊ նախագահ Նատալիա Բորիսենկոն:Բելոռուսում լատինական  նոտարիատին անցում կատարելու թեմայով հադես եկավ Մինսկի քաղաքային  նոտարական պալատի նախագահ Ելենա Մետելսկայան մանրամասն ներկայացնելով  նոտարիատի ոլորտում կատարված փոփոխությունները, և Բելոռուսի նոտարական  համակարգի կառուցվածքը: Ավարտին  տեղի ունեցավ քննարկում ԵՏՄ երկրների  նոտարիատի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ մասնավորապես՝  անշարժ գույքի նկատմամբ գործարքների վավերացում, կատարողական  մակագրությունների կատարում, նոտարական գործավարության կարգը, նոտարական  արխիվ և արխիվի վարման կարգը:
Նույն օրը ստաժավորման մասնակիցները այցելեցին Մինսկ քաղաքի Կենտրոնական շրջանի նոտարական գրասենյակ:
21.07.2016թ.  ստաժավորման մասնակիցները այցելեցին ԲՆՊ Բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ  մասնակցեցին ,,Ամուսնական պայմանագիր,, և ,,Փոխնակ մայրության պայմանագիր,,  թեմաներով սեմինարին: Զեկուցող՝ Մինսկի 1 նոտարական գրասենյակի վարիչ  Վերոնիկա Լիտվինկո: Այնուհետև Ղազախստանի, Հայաստանի և Ռուսաստանի  նոտարները ներկայացրեցին իրենց երկրներում նոտարիատի ոլորտում կատարված  բարեփոխումները: Նույն օրը  ստաժավորման մասնակիցները այցելեցին Մինսկի  մարզային և Մինսկի քաղաքային նոտարական պալատների արխիվներ:
22.07.2016թ.  այց Մինսկի 1 նոտարական գրասենյակ և Մինսկի քաղաքային նոտարական  պալատ,որտեղ կայացավ քննարկում կատարողական մակագրությունների մասին:
Այցի շրջանակում կազմակերպիչները նախատեսել էին նաև լայն մշակութային միջոցառումներ: