ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Սանկտ-Պետերբուրգում մեկնարկեց V միջազգային իրավաբանական ֆորումը

Սանկտ-Պետերբուրգում մեկնարկեց V միջազգային իրավաբանական ֆորումը

27/05/2015

Մայիսի 27-30 Սանկտ-Պետերբուրգում մեկնարկեց V միջազգային իրավաբանական ֆորումը,որի կազմակերպիչն է ՌԴ արդարադատության նախարարությունը: Ֆորումի անցկացման կարգադրությունը սույն թվականի փետրվարի 5-ին ստորագրել է ՌԴ նախագահ` Վլադիմիր Պուտինը: Ֆորումին մասնակցելու են պետության բարձրաստիճան անձիք, միջազգային իրավաբանական միության անդամներ, գործարար աշխարհի ներկայացուցիչներ:
Հրավերին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետությունից մեկնել է պատվիրակություն, որի կազմում են ՀՀ Արդարադատության նախարարը, փոխնախարարներ, դատավորներ, նոտարներ, ՀՀ Նոտարական պալատի վարչության անդամ Մարինե Մանուկյանը և ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը:




Ֆորումի շրջանակներում մայիսի 29-ին կկայանա կլոր սեղան «Բիզնեսի ժառանգում» թեմայով՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեցարիայի, Լյուքսեմբուրգի զեկուցողների մասնակցությամբ: Կլոր սեղանի կազմակերպիչներն են ՌԴ Նոտարական պալատի նախագահ Կոնստանտին Կորսիկը և ՌԴ Արդարադատության նախարարի խորհրդական` Մարիա Մելնիկովան: Ողջույնի խոսքով հանդես կգա միջազգային նոտարական միության նախագահ Դանիել Սեդառ-Սենգորը, ՌԴ խորհրդարանի քրեական, քաղաքացիական, արբիտրաժային և պրոցեսուալ օրենսդրական հանձնաժողովի նախագահ Պավել Կռաշեննիկովը: Կլոր սեղանի ընթացքում զեկուցողներ են` Գերմանիայի նոտարական պալատի փոխնախագահ Ռիխարդ Բոկը, միջազգային նոտարական միության գանձապետ, Լոզան քաղաքի նոտար` պարոն Լոռան Բեսոն, Լյուքսեմբուրգի հարկային խորհրդատու` պարոն Նիկոլա Մոռունան, Ֆրանսիայի նոտարիատի գերագույն խորհրդի նախագահ, նոտար` պարոն Պիեր Լուկա Վոժելյան և այլ բարձրաստիճան անձիք:




Ինչպես նաև ֆորումի անցկացման շրջանակներում նախատեսվում է կազմակերպել կլոր սեղան՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի նոտարական պալատների նախագահների մասնակցությամբ՝ միասնական համագործակցության համաձայնության շրջանակներում, որը ստորագրվել է Սանկտ-Պետերբուրգում 2014 թվականի հոկտեմբերի 23-ին: Կլոր սեղանին կմասնակցեն նաև ՀՀ Նոտարական պալատի նախագահ Հ.Հարությունյանը և ՀՀ Նոտարական պալատի վարչության անդամ Մարինե Մանուկյանը: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել մասնակից պետությունների նոտարական համակարգերի գործերի արդի իրավիճակը, փորձի փոխանակումը, ինչպես նաև համագործակցության համաձայնությունը ստորագրած պետությունների նոտարական պալատների հետագա համագործակցությունը:

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ