ԹԵԺ ԳԻԾ

+374 10 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Նոտարներին՝ տեխնիկական և իրավական օգնություն

Նոտարներին՝ տեխնիկական և իրավական օգնություն

19/05/2015

ՀՀ նոտարական պալատի անդամները Պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային այցով եղել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Աշխատանաքային այցի ընթացքում Նոտարական պալատի անդամները մասնակցել են կլոր – սեղան քննարկմանը, որին ներկա են եղել նաև ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԼՂՀ արդարադատության փոխնախարար Կարեն Դանիելյանը, այլք: ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը ներկայացրել է Արցախի նոտարական համակարգի բարեփոխումները:

Այս համատեքստում նախանշվել են հետագա համագործակցության մի շարք ուղղություններ: Հանդիպման ընթացքում ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ նոտարական համակարգի բարեփոխումները, իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրները և դրանց ուղղությամբ նոտարական պալատի վարչության կողմից առաջարկվող լուծումները: Հայաստանի նոտարիատի բնագավառում էլեկտրոնային համակարգի ներդրման մասին զեկույցով է հանդես եկել նոտարական պալատի վարչության անդամ Մարինե Մանուկյանը, իսկ նոտարական Էթիկայի խնդիրները ներկայացրել է Էթիկայի հանձնաժողովի նախագահ Վեռա Աբաջյանը: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նոտարական պրակտիկայում առկա խնդիրների և ՀՀ-ԼՂՀ նոտարական համակարգերի հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ նոտարական պալատի ներկայացուցիչները ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին և արդարադատության փոխնախարար Կարեն Դանիելյանին հուշադրամներ են հանձնել, իսկ ՀՀ նոտարական պալատի կողմից ԼՂՀ նոտարներին տրվել է տեխնիկական և իրավական օգնություն:



Աղբյուր՝ a1plus.am
:

E-NOTARY.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ
MOJ.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
DATALEX.AM
ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ARLIS.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
E-REGISTER.AM
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ