Տեղեկատու » Նորություններ » ՀՀ Նոտարական պալատի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ հանձնվեցին հավաստագրեր
06/05/2015
              Մայիսի հինգին Նոտարական պալատի կողմից նոտարների աշխատակազմի և ստաժորների  վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ   հավաստագրեր հանձնվեցին:
Դասընթացները շարունակական դարձնելու խնդրանքները և շնորհակալության  խոսքերը փաստեցին ,որ վերապատրաստման ծրագիրը ավելի քան հաջողված էր և  արդյունավետ:
Ինչպես և Նոտարական պալատը հայտարարել էր բոլոր այն մասնակիցներին, ովքեր    դասընթացից հետո ակնկալում էին  աշխատանքի տեղավորվել նոտարական  գրասենյակներում և կարողացան հաջողությամբ հաղթահարել բանավոր հարցազրույցի փուլը աշխատանք կառաջարկվի նոտարական գրասենյակներում:
Դասընթացների մասնակիցներին դասավանդվել  էին հետևյալ թեմաները՝ 
• Պայմանագրերը քաղաքացիական  իրավահարաբերություններում
 • Քաղաքացիները և/կամ իրավաբանական անձինք որպես  պայմանագրի կողմ
 • ժառանգման իրավունք
 • գրավի  իրավունք
• ներկայացուցչություն
 • ընդհանուր համատեղ և բաժնային  սեփականություն հանդիսացող գույքի տնօրինում
 • պատշաճ փաստաթղթերի  հավաքագրում և ընդունում
• նոտարական էթիկա
• հոգեբանութուն եվ հաղորդակցման  հմտություններ
• ինչպես նաեվ  նոտարական ոլորտում կիրառվող համակարգչային  ծրագրերի իմացություն:           
Վերապատրաստումները կնպաստեն նոտարական  գրասենյակներում քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը եվ  կլինեն  շարունակական: