ԹԵԺ ԳԻԾ

+374 10 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Մանկատան երեխաները նոտարների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ

Մանկատան երեխաները նոտարների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ

20/04/2015

ՀՀ նոտարական պալատի նախաձեռնությամբ շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին, Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների հետ միասին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում  իրականացվել է ճանաչողական այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:

Մանկատան սաները ծանոթացել են Հուշահամալիրի կառուցման պատմությանը, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհ գնացած 1.500.000 անմեղ զոհերի հիշատակին:

Նոտարների պալատի անդամ Մարինա Մանուկյանը նշել է. «Մանկատան երեխաները, ծերանոցում բնակվող մեծահասակները մշտապես գտնվում են նոտարների ուշադրության կենտրոնում: Սա այն խավն է, որը ավելի քան կարիք ունի ուշադրության և խնդիր ինտեգրվելու որպես լիարժեք անդամ հասարակության մեջ»:

Նշենք նաև, որ ՀՀ նոտարական պալատի վարչության որոշմամբ մշակվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարք: ՀՀ նոտարական պալատը  «Նոտարական պալատը խոցելի խմբերի կողքին» խորագրի ներքո պարբերաբար իրականացնում է բարեգործական միջոցառումներ:

Աղբյուր՝ 1lur.am

E-NOTARY.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ
MOJ.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
DATALEX.AM
ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ARLIS.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
E-REGISTER.AM
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ