ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Հնարավո՞ր է արդեն նոտարական գրասենյակից ստանալ սեփականության վկայական. պարզաբանում է նոտարը

Հնարավո՞ր է արդեն նոտարական գրասենյակից ստանալ սեփականության վկայական. պարզաբանում է նոտարը

25/02/2015

Հայտնի է, որ քաղաքացին դիմելով  նոտարին կնքում է անշարժ գույքի առուվաճառքի, նվիրատվության  և/կամ այլ պայմանագրեր:

Նշենք, որ ներկայումս քաղաքացին արդեն հնարավորություն ունի առանց դիմելու ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, նոտարի միջոցով առցանց գրանցել պայմանագրից ծագող իր իրավունքը՝ ստանալով նոտարի կողմից կնքված սեփականության վկայական:

Վերջինս իրականացված այն բարեփոխումներից է, համաձայն որի, քաղաքացին ստիպված չէ գործարք կատարելու համար դիմել մեկից ավելի մարմիններ:

Հասմիկ  Հարությունյան, ՀՀ նոտարական պալատի նախագահ, ‹‹Կենտրոն›› նոտարական տարածքի նոտար

«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:

Աղբյուր ՝ Իրավաբան.net

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ