ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » էլեկտրոնային համակարգը՝ փաստաթղթերի կեղծման ցուցանիշի զրոյացում

էլեկտրոնային համակարգը՝ փաստաթղթերի կեղծման ցուցանիշի զրոյացում

23/01/2015

 

Էմմա Պողոսյանն առաջինն իր մաշկի վրա զգաց նոտարական էլեկտրոնային համակարգի արդյունավետությունը: Սեփականության վկայական ձեռք բերելու համար Նոտարի գրասենյակ դիմեց հունվարի 16-ին: Մինչև այդ հետաքրքրվել էր, գիտեր, որ գործը կձգձգվի: Սեփականության վկայականը ստացավ 5 օր հետո: Կարիք չեղավ 8-ամսական փոքրիկի համար դայակ որոնել: Էկետրոնային համակարգի կիրառումը նոտարական գրասենյակները սկսեցին 2012-ին, 2014-ին այն ներդրվեց ամբողջ հանրապետությունում: Կենտրոնի նոտարական գրասենյակն առաջիններից էր: Անհրաժեշտ է մուտքագրել քաղաքացու անուն-ազգանունն ու հասցեն, հարցումն արդեն միանգամից հասնում է ուր որ պետք է: Պատասխանի հետևից գնալու, առավել ևս՝ հերթ կանգնելու կարիք չկա: Քաղաքացին խնայում է նյարդերն ու ժամանակը: Վերջինը նոտարական էլեկտրոնային համակարգին միացավ Կադաստրի պետական կոմիտեն:

Մեկ տարի Հայաստանի նոտարական բոլոր գրասենյակներն աշխատում են էլեկտրոնային այս համակարգով: Արդարադատության նախարարությունն արդյունքն ամփոփում է գործընկերների հետ: Գործընկեր կազմակերպություններից Եվրամիության ներկայացուցիչը լրացնում է՝ բիզնեսից մինչև կառավարման համակարգ` կատարելագործման բանալին ինֆորմացիոն տեխնոլոգիաներն են: Դիտել տեսանյութը..>>

 

Աղբյուր ՝ armeniatv.am

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ