ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Արդարադատության նախարարը մասնակցել է ՀՀ նոտարական պալատի ամենամյա ժողովին

Արդարադատության նախարարը մասնակցել է ՀՀ նոտարական պալատի ամենամյա ժողովին

22/12/2014

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը դեկտեմբերի 21-ին մասնակցել են ՀՀ նոտարական պալատի ամենամյա ժողովին:


Նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը ողջունել է  բոլորին և ներկայացրել ՀՀ նոտարական պալատի 2014 թվականի  գործունեության հաշվետվությունը, պալատի անդամների գործունեության կազմակերպման և համակարգման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու նոտարական գործողությունների միասնական պրակտիկայի ապահովման նպատակով ձեռնարկված միջոցառումները:

 

Հասմիկ Հարությունյանը կարևորել է միջազգային նոտարական կառույցների հետ համագործակցության շրջանակի ընդլայնմանն ուղղված աշխատանքները, www.notarius.am նոր կայքի գործարկումը,  <<Նոտարիատի մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված առաջարկների մշակումը և այլն: <<Մեր որդեգրած քաղաքականությունը ոլորտի զարգացման առումով պահանջում է էլ ավելի մեծ ջանքեր և նվիրվածություն: Հաշվի առնելով, որ համակարգը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության՝ ի դեմս նախարարի, փոխնախարարների և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում, գիտակցում ենք, որ այժմ, քան երբևէ, մենք ունենք ծանրակշիռ օժանդակություն՝ ուղղված ՀՀ նոտարական համակարգի զարգացմանը, դրա դերի և հեղինակության էլ ավելի բարձրացմանը: Այս ամենը մեզ պարտավորեցնում է լինել առավել աչալուրջ, խորությամբ ուսումնասիրել առկա խնդիրները և համակարգային լուծումներ առաջարկել  դրանց վերաբերյալ>>,- նշել է Նոտարական պալատի նախագահը և ընդգծել, որ համակարգի աշխատանքների կատարելագործմանն ուղղված աշխատանքները շարունակական են լինելու:

 

Արդարադատության նախարարը ողջունել է հանրապետությունում գործող բոլոր նոտարներին և նշել, որ Նախարարության գերնպատակը նոտարների կողմից մատուցվող ծառայությունների որակի էլ ավելի բարձրացումն ու դրանց վերաբերյալ  բնակչության դրական գնահատանքին արժանանալն է:  <<Նոտարը պետության կողմից պատվիրակված ծառայություններ է մատուցում:Դա ձեզ ավելի է պարտավորեցնում ծառայել մարդկանց ազնվությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով: Դուք պետք է ձեր վարքով, ամենօրյա աշխատանքով վստահություն ձևավորեք նոտարական ամբողջ համակարգի նկատմամբ>>,- ասել է Արդարադատության նախարարը: Նա կարևորագույն խնդիր է համարել նաև նոտարական էթիկային վերաբերող  հիմնահարցերը և ընդգծել էթիկական վերահսկողության արդյունավետ համակարգի ներդրման կարևորությունը: <<Նոտարական գրասենյակից որևէ քաղաքացի չպետք է դժգոհ կամ անպատասխան հեռանա>>,- նշել է Հովհաննես Մանուկյանն ու, հնարավորությունն օգտագործելով, շնորհավորել բոլորին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

 

Նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն անդրադարձել է Էլեկտրոնային նոտարի համակարգի ներդրման աշխատանքներին և հույս հայտնել, որ 2015 թվականին համակարգն արդեն ամբողջությամբ կգործի Հայաստանի բոլոր նոտարական գրասենյակներում՝ բացառելով թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունն ու ապահովելով  սպասարկման բարձր որակ: <<2015 թվականը որակապես այլ համակարգ է ենթադրելու: Փոխվում է ժամանակը, հետևաբար, պետք է փոխվի նաև նոտարի կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ ի նպաստ իրավունքների առավել արդյունավետ իրականացմանը>>,- նշել է նախարարի առաջին տեղակալը: Նրա խոսքով՝ 2015 թվականից նոտարներն իրականացնելու են նաև ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակների գործառույթները: <<Արդյունքում, 2015 թվականին անձը, այցելելով նոտարական գրասենյակ, կկարողանա իր ողջ գործարքներն իրականացնել նույն գրասենյակում՝ ստանալով սեփականության իրավունքի պետական վկայական>>,- ընդգծել է Արսեն Մկրտչյանը:

 

Նոտարական պալատի ամենամյա ժողովին ներկայացվել են նաև Պալատի՝ 2014 թվականի ֆինանսական հաշվետվությունը, <<Նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով>> հանձնաժողովի և Պալատի վարչության  կատարած աշխատանքների հաշվետվությունները:

 

 

Աղբյուր ՝ moj.am

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը դեկտեմբերի 21-ին մասնակցել են ՀՀ նոտարական պալատի ամենամյա ժողովին:

Նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը ողջունել է  բոլորին և ներկայացրել ՀՀ նոտարական պալատի 2014 թվականի  գործունեության հաշվետվությունը, պալատի անդամների գործունեության կազմակերպման և համակարգման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու նոտարական գործողությունների միասնական պրակտիկայի ապահովման նպատակով ձեռնարկված միջոցառումները:

 Հասմիկ Հարությունյանը կարևորել է միջազգային նոտարական կառույցների հետ համագործակցության շրջանակի ընդլայնմանն ուղղված աշխատանքները, www.notarius.am նոր կայքի գործարկումը,  «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված առաջարկների մշակումը և այլն: «Մեր որդեգրած քաղաքականությունը ոլորտի զարգացման առումով պահանջում է էլ ավելի մեծ ջանքեր և նվիրվածություն: Հաշվի առնելով, որ համակարգը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության՝ ի դեմս նախարարի, փոխնախարարների և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում, գիտակցում ենք, որ այժմ, քան երբևէ, մենք ունենք ծանրակշիռ օժանդակություն՝ ուղղված ՀՀ նոտարական համակարգի զարգացմանը, դրա դերի և հեղինակության էլ ավելի բարձրացմանը: Այս ամենը մեզ պարտավորեցնում է լինել առավել աչալուրջ, խորությամբ ուսումնասիրել առկա խնդիրները և համակարգային լուծումներ առաջարկել  դրանց վերաբերյալ»,- նշել է Նոտարական պալատի նախագահը և ընդգծել, որ համակարգի աշխատանքների կատարելագործմանն ուղղված աշխատանքները շարունակական են լինելու:

 Արդարադատության նախարարը ողջունել է հանրապետությունում գործող բոլոր նոտարներին և նշել, որ Նախարարության գերնպատակը նոտարների կողմից մատուցվող ծառայությունների որակի էլ ավելի բարձրացումն ու դրանց վերաբերյալ  բնակչության դրական գնահատանքին արժանանալն է:  «Նոտարը պետության կողմից պատվիրակված ծառայություններ է մատուցում:Դա ձեզ ավելի է պարտավորեցնում ծառայել մարդկանց ազնվությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով: Դուք պետք է ձեր վարքով, ամենօրյա աշխատանքով վստահություն ձևավորեք նոտարական ամբողջ համակարգի նկատմամբ»,- ասել է Արդարադատության նախարարը: Նա կարևորագույն խնդիր է համարել նաև նոտարական էթիկային վերաբերող  հիմնահարցերը և ընդգծել էթիկական վերահսկողության արդյունավետ համակարգի ներդրման կարևորությունը: «Նոտարական գրասենյակից որևէ քաղաքացի չպետք է դժգոհ կամ անպատասխան հեռանա»,- նշել է Հովհաննես Մանուկյանն ու, հնարավորությունն օգտագործելով, շնորհավորել բոլորին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

 Նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն անդրադարձել է Էլեկտրոնային նոտարի համակարգի ներդրման աշխատանքներին և հույս հայտնել, որ 2015 թվականին համակարգն արդեն ամբողջությամբ կգործի Հայաստանի բոլոր նոտարական գրասենյակներում՝ բացառելով թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունն ու ապահովելով  սպասարկման բարձր որակ: «2015 թվականը որակապես այլ համակարգ է ենթադրելու: Փոխվում է ժամանակը, հետևաբար, պետք է փոխվի նաև նոտարի կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ ի նպաստ իրավունքների առավել արդյունավետ իրականացմանը»,- նշել է նախարարի առաջին տեղակալը: Նրա խոսքով՝ 2015 թվականից նոտարներն իրականացնելու են նաև ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակների գործառույթները: «Արդյունքում, 2015 թվականին անձը, այցելելով նոտարական գրասենյակ, կկարողանա իր ողջ գործարքներն իրականացնել նույն գրասենյակում՝ ստանալով սեփականության իրավունքի պետական վկայական»,- ընդգծել է Արսեն Մկրտչյանը:

- See more at: http://moj.am/article/1115#sthash.n3piVhZA.dpuf
E-NOTARY.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ
MOJ.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
DATALEX.AM
ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ARLIS.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
E-REGISTER.AM
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ