ԹԵԺ ԳԻԾ

+374 10 555 772

Տեղեկատու » Նորություններ » 2014 թվականի դեկտեմբերի 4-ից 5-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացավ միջազգային սեմինար–խորհրդակցություն

2014 թվականի դեկտեմբերի 4-ից 5-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացավ միջազգային սեմինար–խորհրդակցություն

15/12/2014

2014 թվականի դեկտեմբերի 4-ից 5-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացավ միջազգային սեմինար–խորհրդակցություն ,,Նոտարի դերը քաղաքացիական շրջանառության իրավական անվտանգության ապահովման գործում,, խորագրով:
Սեմինարին մասնակցում էին Հայաստանի, Բելոռուսիայի, Ղազախստանի, Լատվիայի, Էստոնիայի, Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջանների նոտարական պալատների ներկայացուցիչներ։
ՀՀ-ից միջազգային սեմինար –խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ նոտարական պալատի անդամներ, նոտարներ Նունե Սարգսյանը, Անահիտ Ղազարյանը, Կարինե Ադամյանը, Ռոզա Առաքելյանը, Նունե Մանուչարյանը, Սանամ Հովսեփյանը և Մամիկոն Ասլանյանը:
Սեմինար–խորհրդակցության ընթացքում տարբեր երկրների ներկայացուցիչները փոխանակեցին աշխատանքային փորձը՝ ներկայացնելով ազգային նոտարական համակարգերի առանձնահատկություններն ու զարգացման միտումները: 
Սեմինար–խորհրդակցության շրջանակներում հայաստանյան պատվիրակության կողմից զեկույցով հանդես եկավ ՀՀ նոտարական պալատի վարչության անդամ՝ Անահիտ Ղազարյանը ՝ ,,Նոտարի դերը անշարժ գույքի հետ կապված գործարքների իրավական անվտանգության ապահովման գործում,, թեմայով։ Ներկաներին շատ հետաքրքրեց 2013 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ Կառավարության կողմից հաստատված հայեցակարգը, որը միտում ունի խթանելու նոտարական համակարգի զարգացումը։ Ներկաները ողջունեցին Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումների ծրագիրը և մաղթեցին հաջողություններ հայ կոլեգաներին ։

 

E-NOTARY.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ
MOJ.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
DATALEX.AM
ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ARLIS.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
E-REGISTER.AM
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ