ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Նոտարական համակարգի շնորհիվ ՀՀ-ում խարդախության փորձը է կանխվել

Նոտարական համակարգի շնորհիվ ՀՀ-ում խարդախության փորձը է կանխվել

13/11/2014

ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվող նոտարական համակարգի շնորհիվ վերջերս կանխվեց միջազգային կեղծ փաստաթղթաշրջանառության դեպք, որը կարող էր հանգեցնել առանձնապես խոշոր չափերի գույքի կորստի Իրանի Իսլամական Հանրապետությունում:
Մասնավորապես, Դոնեցկ քաղաքի նոտարի կողմից «վավերացված» կեղծ լիազորագրով փորձ է արվել լիազորագիրը թարգմանել Հայաստանի Հանրապետությունում` հետագայում նպատակ ունենալով այն օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող բարձրարժեք անշարժ գույքը վաճառելու համար:
Խարդախության փորձը Հայաստանի Հանրապետությունում կանխվել է:
Նշված դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նոտարական համակարգի շնորհիվ կանխվել և կանխվում են հանցագործություններ` ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

 

Աղբյուրը` REPLIK.am

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ