ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Նախարարի ողջույնի խոսքը Նոտարական պալատի բացմանը

Նախարարի ողջույնի խոսքը Նոտարական պալատի բացմանը

31/10/2014

ՀՀ ԱԺ Մեծարգո նախագահ, հարգելի հյուրեր,

Կառավարության ձևավորումից հետո իմ և թիմիս առջև կարևոր խնդիր էի դրել, որ Նոտարական պալատն ունենա պատշաճ աշխատանքային պայմաններ և Երևանցուն նվիրենք գեղեցիկ Ամուսնության պալատ, այսօր լուծված է: Սա կարող եք համարել մեր փոքրիկ ներդրումը Հայաստանի նոր կառավարության «լավ գործերիե ցանկում:
Իսկ որպես ծրագրային մաս իմ ողջույնի խոսքի՝ ասեմ, որ Նոտարական համակարգի արդյունավետության բարձրացումը և քաղաքացիների համար առավել բարձրորակ ծառայությունների ապահովումը մեր առաջնահերթությունն է:
Այդ նպատակով, Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել նոտարական համակարգի բարեփոխմանը՝ մասնավորապես հետևյալ ուղղություններով.
• Մեկ պատուհանի սկզբունքով ծառայություններ մատուցելու համակարգի ներդրումը, այդ թվում՝ նոտարական ծառայությունների,
• Էլեկտրոնային նոտարի համակարգի ներդրումը,
• Նոտարների նյութական պատասխանատվության առավել արդյունավետ համակարգի ներդրումը,
• Նոտարի կատարողական մակագրության ինստիտուտի ներդրումը և մի շարք այլ ուղղություններ:
Այս ամենի նպատակը վերջին հաշվով մեր բնակչությանը ավելի որակյալ և արագ ծառայությունների մատուցումն է, ինչի կարևորագույն դերակատարներից է Հայաստանի նոտարական պալատը:
Վստահ եմ, որ այս նոր գրասենյակի բացումը կնպաստի նոտարական պալատի առջև դրված խնդիրներն արդյունավետ իրականացմանը:
Մեծ բավարարվածությամբ այսօր արձանագրում եմ նաև այն փաստը, որ մենք վերջապես Երևանցուն վերադարձրինք Ամուսնության պալատը: Այն թեև իր շքեղությամբ չի համեմատվում մեր հիշողության մեջ դեռևս կանգուն մնացած Երիտասարդական պալատի, հայտնի «Կուկուռուզնիկիե շենքում տեղակայված Ամուսնության պալատի հետ, սակայն սա առաջին քայլը կլինի հանրապետության ԶԱԳՍ-ի բաժիններում պատշաճ տեսքով և կահավորմամբ ամուսնության սրահներ ունենալու ուղղությամբ:
Իհարկե մենք Երևանում ենք ապրում, սիրում ենք երևանցուն, բայց պետք է միշտ հիշել, որ Հայաստանը միայն Երևանը չէ:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մեր ընկերներին, գործընկերներին, աշխատակիցներին և մարդկանց, ովքեր ներդրում ունեցան այս գրասենյակի ստեղծման գործում:
Շնորհակալ եմ Ձեզ, պարոն Սահակյան և Ձեզ, պարոն Հարությունյան  աշխատանքը գնահատելու համար:
Շնորհակալություն եմ հայտնում Նոտարական պալատի ղեկավարությանը վերջին ամիսների քրտնաջան աշխատանքի համար և որպես գնահատանք պալատի Նախագահին պարգևատրում եմ ՀՀ արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալիե հուշամեդալով՝ որպես հետագա ակտիվության ևս մեկ գրավական:

 

Աղբյուր ՝ hmanoukian.com

E-NOTARY.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ
MOJ.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
DATALEX.AM
ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ARLIS.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
E-REGISTER.AM
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ