Տեղեկատու » Նորություններ » Պատվիրակության անդամների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
31/10/2014
Օտարերկրյա հինգ պետության նոտարական պալատների ներկայացուցիչներն ու  ՀՀ-ում գործող նոտարները Արդարադատության նախարարության աշխատակազմի  ղեկավար Արմեն Գևորգյանի ուղեկցությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի  հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի  զոհերի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգել 1915 թվականին Օսմանյան  Կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:  
 Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության , Գերմանիայի, Ուկրաինայի, Լատվիայի և  Բելոռուսի նոտարներն այնուհետև եղել են  Հայոց Ցեղասպանության  թանգարան-ինստիտուտում, ծանոթացել փաստագրական նյութերին:

