ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Բարեգործական մրցույթ-փառատոն՝ երաժշտական դպրոցների աշակերտներին աջակցելու համար

Բարեգործական մրցույթ-փառատոն՝ երաժշտական դպրոցների աշակերտներին աջակցելու համար

30/06/2014

Երևանում հուլիսի 3-ին բարեգործական նպատակով անցկացվելու է դասական երաժշտության մրցույթ-փառատոն՝ երաժշտական դպրոցների աշակերտներին աջակցելու համար: «Երաժշտություն հանուն փոփոխությունների» խորագրով մրցույթ-փառատոնն իրականացվում է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի նախաձեռնությամբ: «Առաջնորդության դպրոց»-ի հիմնադիր Սամվել Մովսիսյանը Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ այս նախաձեռնության նպատակն է ոչ միայն դասական երաժշտության տարածումը, այլև ցանկանում են բիզնես հատվածի ներգրավվմամբ աջակցել երաժշտական դպրոցներում սովորող երեխաներին: «Տարբեր առիթներով մենք հնարավորություն ենք ունեցել երաժշտական դպրոցների երեխաներին ներգրավել հանրային միջոցառումերին և նկատել ենք, որ նրանցից ոմանք ուսման վարձի, երաժշտական գործիքների հետ կապված խնդիրներ ունեն: Կան նաև տաղանադավոր երեխաներ, որոնց այլ երկրներում ներկայացնելու խնդիր կա: Այդ իսկ պատճառով ցանկանում ենք փոքրիկ քայլերով աջակցել նրանց: Մենք հավատում ենք, որ մեր ապագա խաչատրյաններն ու բաբաջանյաններն այդ երեխաների մեջ են»,-ասաց Սամվել Մովսիսյանը:

Երևանի քաղաքապետարան տրամադրել է մայրաքաղաքի  լավագույն 10 դպրոցի ցանկը, որտեղից էլ կատարվելու է մասնակցող երեխաների ընտրությունը: Նրանք մրցելու են միմյանց հետ և առաջին 6 տեղը զբաղեցրած աշակերտներն էլ ստանալու են աջակցությունը: Սամվել Մովսիսյանի խոսքով՝ բոլոր նրանք ովքեր ցանկանում են աջակցել երեխաներին կարող են մասնակցել: «Կարող են լինել ինչպես բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, այնպես տարբեր գերատեսչություններ: Օրինակ, նախաձեռնությանն արդեն միացել է Արդարադատության նախարարությունը»,-ասաց Սամվել Մովսիսյանը՝ ընդգծելով, որ օգնել ցանկացողներն անձամբ իրենց աջակցությունը տրամադրելու են երեխաներին: Միջնորդ կազմակերպությունների չկան:  

Նշեքն, որ ծրագիրն իրականացվում է առաջին անգամ, սակայն կազմակերպիչները նպատակ ունեն ընդլայնել, դարձնել ամենամյա՝ ներգրավելով մարզերի երեխաներին

E-NOTARY.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ
MOJ.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
DATALEX.AM
ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ARLIS.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
E-REGISTER.AM
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ