Տեղեկատու » Նորություններ » ՀՀ նոտարական պալատի կողմից մեկնարկվել է սեմինարների շարք
05/06/2014
ՀՀ նոտարական պալատի կողմից մեկնարկվել է  սեմինարների շարք` ուղղված բազմամյա փորձ ունեցող նոտարների կողմից իրենց  գիտելիքների և հմտությունների փոխանցմանը երիտասարդ նոտարներին: Հունիսի  4-ին ՀՀ նոտարական պալատում տեղի ունեցավ սեմինար-քննարկում` ժառանգության  ինստիտուտին առնչվող հարցերի, մասնավորապես` ժառանգության ընդունման,  ժառանգության ընդունման ժամկետի, ժառանգության ձևակերպման, փաստացի  տիրապետման վերաբերյալ: Սեմինարի ընթացքում քննարկվեցին ժառանգության հետ  կապված վիճահարույց ասպեկտներ, ինչպես նաև էլեկտրոնային նոտարի համակարգի  կիրառման հետ կապված գործնական հարցեր:
 Սեմինարը վարում էր Աջափնյակ  տարածքի փորձառու նոտար Առաքելյան Ռոզան: Սեմինարի մասնակիցների թվում էին  Հովսեփյան Լինան, Դանիելյան Էլմիրան, Տաշչյան Տաթևիկը, Բեգլարյան Դիաննան,  Նազինյան Սյուզաննան, Հայրապետյան Ատոմը, Մանուչարյան Նունեն, Հովհաննիսյան  Վահեն և Բզնունի Գագիկը: