ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Մամիկոն Ասլանյանը հանդիպում ունեցավ ..

Մամիկոն Ասլանյանը հանդիպում ունեցավ ..

01/08/2013

Հուլիսի 26-ին նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը հանդիպում ունեցավ «Ինթեգրիթի Էքշն» միջազգային ոչ կառավարական կազմակերպության և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության հետ համատեղ իրականացվող ուսումնաարտադրական պրակտիկայի մասնակիցների հետ: Պրակտիկայի մասնակիցները տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ էին: Պարոն Ասլանյանը խոսեց նոտարական պալատի գործունեության և պալատի նախագահի ընտրության մասին և մանրամասներ ներկայացրեց նոտարների գործունեության վերաբերյալ: Մասնակիցները իրենց հարցերի միջոցով տեղեկացան պալատում առկա խնդիրներին, ինչպես նաև ոլորտում իրականվող հակակոռուպցիոն գործունեությանը: Պալատի նախագահը խոսեց էթիկայից, կոմպետենտությունից և հաշվետվողականությունից: Նա նաև նշեց նոտարական պալատի համագործակցությունների մասին և կարևորեց այն փաստը, որ Ռուսաստանում և Ուկրաինայում ապրող այն բնակիչները, ովքեր վատ են տիրապետում լեզվին և դժվարանում են հաղորդակցվել տեղի նոտարների հետ, կարող են դիմել նոտարական պալատի նախագահին և վերջինս կաջակցի նրանց այդ հարցերում: Վերջում պարոն Ասլանյանը նաև ներկայացրեց պալատի կողմից իրականացվող հանրային իրազեկամանն ուղղված ակցիաները:
E-NOTARY.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ
MOJ.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
DATALEX.AM
ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ARLIS.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
E-REGISTER.AM
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ