Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » «Ի՞նչ գործառույթներ կունենա էլեկտրոնային նոտարը անշարժ գույքի պետական ռեգիստրի (կադաստրի) հետ». պարզաբանում է նոտարը
02/07/2013
Նախ նշենք, որ էլեկտրոնային նոտարի միջոցով հնարավորություն կտրվի ստեղծելու ընթացակարգերի ավտոմատացման միջավայր, որտեղ նոտարական գործողությունների բոլոր փուլերը կիրականացվեն էլեկտրոնային եղանակով:
Նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգի համաձայն՝ էլեկտրոնային նոտարը կունենա ամբողջական կապ անշարժ գույքի պետական ռեգիստրի (կադաստրի) հետ:
Այն հնարավորություն կտա նոտարին կիրարկելու ,մեկ պատուհանե սկզբունքը կամ պատրաստելու, ստորագրել տալու կամ ապահովելու անշարժ գույքի գրավի, առուվաճառքի, իրավունքի փոխանցման կամ այլ պայմանագրերի կատարումը և դրանից բխող իրավունքների պետական գրանցումը, ստանալու գործարքի առարկա հանդիսացող անշարժ գույքի մասին անհրաժեշտ տեղեկատվություն:
Էլեկտրոնային նոտարը կունենա նաև ամբողջական կապ շարժական գույքի կադաստրի հետ: Այն հնարավորություն կտա նոտարին կիրարկելու ,մեկ պատուհանե սկզբունքը կամ պատրաստելու, ստորագրել տալու կամ կիրարկելու տրանսպորտային միջոցների և այլ շարժական գույքի գրավի, առուվաճառքի, իրավունքի փոխանցման կամ այլ պայմանագեր, ստանալու գործարքի առարկա հանդիսացող շարժական գույքի մասին անհրաժեշտ տեղեկատվություն:
Կենտրոն տարածքի նոտար
Հասմիկ Հարությունյան
<<Պարզաբանում է նոտարը>> խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:
Աղնյուր ՝ Իրավաբան.net