ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Նոտարական պալատի վարչություն

Նոտարական պալատի վարչություն

02/06/2013

Նոտարական պալատի վարչությունը՝ պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ հանդիպեց իրավական փորձագետ Սերգե-Դանիել Գաստրոուին: Փորձագետը Հայաստանում է Թվինինգ ծրագրի շրջանակներում՝ իրավական խորհրդատվություն մատուցելու նպատակով:Հանդիպման ընթացքում փորձագետը ներկայացրեց քաղաքացիական գործընթացների և անհատական տվյալների պահպանման եվրոպական փորձը՝ մասնավորեցնելով հատկապես Գերմանիայի նոտարների աշխատանքը այդ բնագավառներում: Նոտարական պալատի ներկայացուցիչները ներկայացրին այս պահին փորձարկվող էլ. նոտարիատի համակարգը: Նոտարներին առավել հետաքրքրում էր, թե արդյոք գոյություն ունի տվյալների բազայի եվրոպական միասնական շտեմարան: Փորձագետը տեղեկացրեց, որ նման բազա դեռևս գոյություն չունի, սակայն դրա շուրջ աշխատանքներ են տարվում: Նա նշեց նաև, որ միասնական տվյալների ռեգիստր ունենալու դեպքում Հայաստանը ևս կարող է միանալ եվրոպական երկրներին:
E-NOTARY.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ
MOJ.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
DATALEX.AM
ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ARLIS.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
E-REGISTER.AM
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ