Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Մամիկոն Ասլանյան. «Քաղաքացիները զերծ կմնան բազմաթիվ քաշքշուկներից, ինչպես նաև կեղծ փաստաթղթերի շրջանառությունից»
22/05/2013
«ՀՀ նոտարական պալատում մինչև աշուն կավարտվի էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման աշխատանքները, ինչը կնվազեցնի գործարքների ժամանակ այլ մարմիններից լրացուցիչ փաստաթղթեր ստանալու անհրաժեշտությունը»,- նոտարական համակարգում իրականացվող բարեփոխումների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը հավելելով, որ համակարգի ներդրումը նոտարին հնարավորություն կտա տեղեկատվություն ստանալ անձամբ՝ առցանց եղանակով, իսկ քաղաքացիները զերծ կմնան բազմաթիվ քաշքշուկներից, ինչպես նաև կեղծ փաստաթղթերի շրջանառությունից:
Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ ներկայումս երկու նոտարական գրասենյակում փորձնական կիրառվում է էլեկտրոնային կառավարման համակարգը, սակայն դա համակարգային լուծում պահանջող խնդիր է և այլ կազմակերպությունների սերվերներից օգտվելու համար պետք է միասնական համակարգային լուծում:
Հարցին, թե արդյո՞ք այս բարեփոխումների արդյունքում նոտարի կողմից մատուցվող ծառայությունների գների թանկացում կլինի, Մամիկոն Ասլանյանը նշեց, որ գնային քաղաքականությունը իրենց պրիորիտետների մեջ չի մտնում և որ դա կառավարություն է որոշում:
<<Նոտարը պետական մամին չի նա որպես հարկային գործակալ հավասարեցված է անհատ ձեռներեցի կարգավիճակի և եթե նոտարը կառավարության կողմից նախանշված և որոշած սանդղակի սահմաններում քաղաքացիներից գանձում է գումար դա օրենքի սահմաններում է, իսկ յուրաքանչյուր նոտար ինքն է որոշում կատարված գործարքի համար պահանջվող սակագինը>>,- ընդգծեց ՀՀ նոտարական պալատի նախագահը հավելելով, որ այդ գումարը չի կարող գերազանցել 20 000 դրամը:
Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ նոտարական պալատը որոշում է կայացրել, որ հունիսի 1-ին, մինչև 16 տարեկան երեխաների հետ կապված բոլոր գործարքները բացի պետական տուրքից՝ նոտարական ծառայությունների գումարները կվճարեն նոտարները:
Ի դեպ ՀՀ նոտարական պալատը այս տարվա առաջին 4 ամիսներին մուտքագրել է շուրջ 40 դիմում բողոք, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը եղել է յոթ տասնյակից ավելի:
Նշված ժամանակահատվածում թեժ գծին ստացվել է 82 բանավոր բողոք, որոնց գերակշռող մասը նոտարական սակագներին վերաբերյալ տեղեկատվության տրամադրման են վերաբերել:
Աղբյուր՝ ՓԱՍՏԻՆՖՈ