ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Նոտարական ծառայությունների վճարի միջակայքերի նվազեցումը էապես նվազեցրել է համակարգում կոռուպցիոն ռիսկերը

Նոտարական ծառայությունների վճարի միջակայքերի նվազեցումը էապես նվազեցրել է համակարգում կոռուպցիոն ռիսկերը

26/04/2013

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում նոտարների կողմից մատուցվող ծառայությունների սակագների միջակայքի նվազեցումն էականորեն նվազեցրել է կոռուպցիոն ռիսկերը:Ինչպես  <<Արմենպրես>> -ի հետ զրույցում նշեց ՀՀ նոտարական պալատի վարչության անդամ Մարինե Մանուկյանը, նոտարի կողմից մատուցվող ծառայությունների սակագների միջև նախկինում առկա մեծ միջակայքերը չեն վերացվել, ուղղակի դրանք կառավարության որոշմամբ զգալիորեն նվազեցվել են: «Այս մեկ տարվա ընթացքում պարզ դարձավ, որ միջակայքերի նվազեցումը հնարավորինս բացառում է կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց Մանուկյանը:


Նա պարզաբանեց, որ սակագների միջակայքերի առկայությունը նոտարին հնարավորություն է տալիս ծառայության վճարը գանձել համաձայն գործարքի բարդության` ապահովելով նաեւ առողջ մրցակցություն նոտարների միջև: Յուրաքանչյուր նոտարի կողմից սահմանված սակագները փակցված են բոլոր գրասենյակներում՝ տեսանելի վայրերում: «Իսկ սա նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընտրել, թե որ նոտարի մոտ գործարք կատարի»,- ասաց Մանուկյանը:

 

ՀՀ կառավարության 2011-ի մայիսի 26-ի որոշմամբ հաստատվել է նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները: Նոր որոշմամբ մանրամասնորեն կարգավորվում են նշված հարաբերությունները և հնարավորինս հստակ թվարկվում նոտարների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները։ Մասնավորապես, վերացվել է «առանձնապես բարդ գործարքներ» հասկացությունը, որի համար ծառայության վճար էր նախատեսված նվազագույն աշխատավարձի 5-20-ապատիկի չափով: Սակագների հստակեցումը սահմանափակել է նոտարների կողմից իրենց հայեցողությամբ որոշակի ծառայություններն առանձնապես բարդ համարելու և դրանց համար առավել բարձր սակագներ սահմանելու հնարավորությունները։ Քաղաքացիները հիմնականում բողոքում  էին նոտարների կողմից սահմանվող բարձր սակագներից:


ՀՀ նոտարական պալատն ինքնակառավարման սկզբունքի եւ նոտարների պարտադիր անդամակցության վրա հիմնված՝  նոտարների մասնագիտական ոչ առեւտրային կազմակերպություն է, որի նպատակը նոտարների շահերը ներկայացնելն ու պաշտպանելն է, ինչպես նաեւ նոտարական գործունեություն իրականացնելիս նրանց օգնություն ցույց տալը եւ այդ գործունեությունը վերահսկելը:

 

Աղբյուր ՝ armenpress.am


E-NOTARY.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ
MOJ.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
DATALEX.AM
ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ARLIS.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
E-REGISTER.AM
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ