ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » «Ուժեղ չխփես». Գործադիրը և դիվանագիտական կորպուսը «կռվեցին» (լուսանկարներ)

«Ուժեղ չխփես». Գործադիրը և դիվանագիտական կորպուսը «կռվեցին» (լուսանկարներ)

30/03/2013

Մաշտոցի պուրակի Նոտարական ծառուղիում այսօր կազմակերպված տոնական միջոցառմանը` նվիրված Հարության տոնին, ներկա էին նաև Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը որդու հետ և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Վերջիններս երեխաների մասնակցությամբ փոքրիկ ներկայացուցմից հետո ներկված ձվերով զամբյուղից ընտրեցին երկուսը և եկեղեցական ավանդույթի համաձայն կռվեցին.

«Ուժեղ չխփես»,- ժպտալով հորդորեց Հրայր Թովմասյանը: Թերևս հորդորն իր ազդեցությունն ունեցավ` դեսպան Մանուկյանի կռվեցրած  ձուն չդիմացավ գործադիրի ներկայացուցիչի  հարվածի տակ ու կոտրվեց:

 

 

 

Աղբյուր` Panorama.am

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ