ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Արդարադատության նախարարը թիվ 196 դպրոցի աշակերտների հետ նշեց Սուրբ Զատիկի տոնը (տեսանյութ)

Արդարադատության նախարարը թիվ 196 դպրոցի աշակերտների հետ նշեց Սուրբ Զատիկի տոնը (տեսանյութ)

30/03/2013

Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախաձեռնությամբ և Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի աշակերտների մասնակցությամբ այսօր նշվեց Սուրբ Զատիկի տոնը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը, ովքեր երեխաների երգ ու պարից հետո նրանց հետ անցան Զատկի տոնին բնորոշ ձու ջարդելու արարողությանը:

«Ուրախալի է, որ մեր կրոնական տոներն աստիճանաբար մտնում են մեր մեջ, ինքս հայրենադարձի ընտանիքից եմ, և այդ ամենը շատ խորն է եղել մեր մեջ, և հիմա նման միջոցառումները կրկին գալիս են ամրապնդելու հայ առաքելական եկեղեցու հետևորդների հավատքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանը և հավելեց, որ նման միջոցառումները ցանկալի է, որ վարակիչ լինեն:


Նախարարի ընտանեկան տոնացույցում Զատկի տոնը Նոր տարուց շատ ավելի բարձր դիրքերում չէ, բայց, ինչպես ինքն ասաց, այս տոնը իր տատը միշտ ավելի ճոխ էր ցանկանում նշել:


Թովմասյանը ողջունեց Նոտարական պալատի այս նախաձեռնությունը և ասաց, որ պետք է ավելի շատ ուշադրություն դարձվի ազգային-կրոնական տոներին:

 

Աղբյուր ՝ Թերթ.am

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ