ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » «Քրիստոս հարյավ ի մեռելոց». Մաշտոցի պուրակում նշվեց ամենագունեղ ու ամենասիրված տոնը (լուսանկարներ)

«Քրիստոս հարյավ ի մեռելոց». Մաշտոցի պուրակում նշվեց ամենագունեղ ու ամենասիրված տոնը (լուսանկարներ)

30/03/2013

«Ծո~ւղրուղո~ւ. Քրիստոս հարյավ ի մեռելոց»…. Մաշտոցի պուրակի Նոտարական ծառուղիում կազմակերպված տոնական միջոցառմանը հավաքվածներին ահա այսպես դիմեց աքաղաղի զգեստով մի փոքրիկ, ինչին ի պատասխան լսվեց` «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Ա.Նավասարդյանի անվան դպրոցի սաների շնորհիվ էր, որ Սուրբ Զատիկի տոնը այդքան գունեղ ստացվեց, այդքան բարի ու ուրախ:

Մաշտոցի պուրակը, որը դեռ չի հասցրել ծաղկել գարնանային արևի տակ, այսօր բազմերանգ էր երեխաների կողմից պատրաստված ձեռագործների շնորհիվ` էլ բազմաթիվ զամբյուղներով կարմիր, կապույտ, կանաչ ձվեր, էլ կարմիր գինիներ, ճուտիկներ ու ծաղիկներ: Մի խոսքով` ՀՀ նոտարական պալատի կազմակերպված տոնը իսկապես ստացվեց:

Երեխաները, նախ, ներկայացմամբ հյաղորդեցին տոնի խորհուրդը, այնուհետ ներկաներին, այդ թվում և բարձրաստիճան հյուրերին` Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ու Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանին, հյուրասիրեցին գունեղ զատկի ձու, գինի...

Զարդարված սեղանի մի անկյունում բրնձով փլավն էր անուշ բուրում, մյուս մասում էլ կոնֆետներով լի զամբյուղն էր իր շուրջ հավաքել ամենափոքրերին: Նրանք, ի դեպ, դատարկաձեռն չհեռացան պուրակից` դպրոցի սաների ձեռագործ խաղալիքներն ու բացիկները բաժին հասան նրանց, ու նաև այն աշակերտներին, ովքեր երգեցին ու պարեցին:

 

Աղբյուր` Panorama.am

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ