ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » <<Օրինակ՝ նոտարը կարող է մտնել էլեկտրոնային շտեմարան և տեսնել, թե մեկ այլ նոտարի կողմից արդյոք լիազորագիր տրված է, թե՞ ոչ, արդյոք այն կեղծված է, թե՞ ոչ>>,- ասաց նախարարը:

<<Օրինակ՝ նոտարը կարող է մտնել էլեկտրոնային շտեմարան և տեսնել, թե մեկ այլ նոտարի կողմից արդյոք լիազորագիր տրված է, թե՞ ոչ, արդյոք այն կեղծված է, թե՞ ոչ>>,- ասաց նախարարը:

21/03/2013

<<Նոտարիատի բարեփոխումները տնտեսության մեջ կայունության գլխավոր գրավականը պետք է լինեն>>: Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նրա խոսքերով՝ նոտարները պետք է երաշխավորեն այնպիսի պայմաններ, որպեսզի կողմերը գործարքի գնալով վստահ լինեն, որ նոտարի մոտ կայացած գործարքի արդյունքում գումարներ չեն կորցնելու:

<<Սա է նոտարիատի գլխավոր առաքելությունը: Մեզ մոտ հոգեբանորեն դեռևս սովետական պետական նոտարիատի զգացողությունն է՝ նոտարիատը ինչ-որ փաստաթղթեր հաստատող կառույց է: Մինչդեռ այդպիսի նոտարիատ ինձ ու մեր երկրին պետք չի: Մեզ պետք է ուժեղ, գիտակից նոտար: Նոտարները պետք է բարձր վարձատրվեն և ամենախելոք իրավաբանները պետք է լինեն, որպեսզի այդ դեպքում կարողանան այդ կայունությունը ապահովեն>>,- ընդգծեց Հ.Թովմասյանը:

Արդարադատության նախարարի խոսքերով՝ այս ոլորտում իրականացվելու են ի շարք բարեփոխումներ: Մասնավորապես, նոտարիատի բնագավառում նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, որով նոտարին հնարավորություն կտրվի նոտարական գործողությունների կատարման համար մի շարք փաստաթղթեր կամ տեղեկատվություն ստանալ անձամբ, առցանց եղանակով` զերծ պահելով դիմողին լրացուցիչ փաստաթղթեր այլ մարմիններից ստանալու պարտականությունից:<<Օրինակ՝ նոտարը կարող է մտնել էլեկտրոնային շտեմարան և տեսնել, թե մեկ այլ նոտարի կողմից արդյոք լիազորագիր տրված է, թե՞ ոչ, արդյոք այն կեղծված է, թե՞ ոչ>>- ասաց նախարարը:

Հ.Թովմասյանը հայտնեց նաև, որ առաջիկայում տեղի կունենա ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նիստ, որտեղ կառաջարկի՝ շտեմերանների բազան ստեղծել ԱՊՀ շրջանակներում:

Անդրադառնալով նոտարիների գործունեությանը, Հ. Թովմասյանը նշեց, որ 2012թ-ին 12 նոտար ենթարկվել են պատասխանատվության: Ըստ նրա՝ նոտարների կողմից թույլ տրված խախտումների մի մասը կապված են եղել Արամի 72 տարածքի հետ:<<Այս պահի դրությամբ արձանագրված է մեկ խախտում և վարույթ է հարուցվել: Դա նախկինում կատարված գործողությունների հետ է կապված>>,- նշեց նախարարը:

Միաժամանակ Հ.Թովմասյանը հայտնեց, որ նոտարների գործունեության վերաբերյալ բողոքները աստիճանաբար նվազում են: Եթե 2012թ-ի հունվար-մարտ ամիսներին նոտարների գործունեության վերաբերյալ ստացել են մոտ 50 բողոք, այս պահի դրությամբ՝ ընդամենը 3 բողոք: <<Դա նշանակում է, որ այս ոլորտում ինչ-որ բան փոխվում է>>,- ընդգծեց նա:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ Հայաստանում այսօր կա 85 նոտար, 3-4 շրջաններում, մասանվորապես, Մարալիկում և Վայքում, ունեն նոտարի թափուր տեղեր: Սրանք այն վայրերն են, որտեղ նոտարի գործունեությունը շահավետ չէ, մինչդեռ, ըստ Հ.Թովմասյանի, Երևանում, մասնավորապես Կենտրոն համայնքում 4-5 նոր նոտարներ են նշանակել:

Խոսելով նոտարիների մոտ գոյացող հերթերից, Հ.Թովմասյանը նշեց, որ իրականում նման բան չկա, իսկ եթե կան, ապա՝ օբյեկտիվ պատճառներով:<<Նոտարը ծառայություն մատուցող անձ է, և եթե լավ է այդ ծառայությունը մատուցում, ապա իր մոտ հերթեր են լինում: Իհարկե կան նաև օբյեկտիվ պատճառներ: Օրինակ՝ Բաղրամյան փակուղու մոտ կա մի նոտարական գրասենյակ, և Երևանում բոլոր կտակները ձևակերպվում են բացառապես այդ գրասենյակում, իսկ որոշ մարդկանց մոտ այն տպավորությունն է, որ այն ունի գերակա դիրք և այնտեղ մի շարք գործարքներ են կատարում, որն այլ գրասենյակներում չի կատարվում: Հիմա մենք փոխել ենք այս մեխանիզմը և ցանկացած գործարք, ցանկացած տեղ կարող են կատարել>>,- ասաց Հ.Թովմասյանը:

Նա հույս հայտնեց, որ 1-2 տարվա ընթացքում միանգամայն այն նոտարական համակարգ կունենան: Սակայն Հ.Թովմասյանը չհերքեց, որ ունի նաև մեկ մտավախություն: ,Այն նոտարիատը, որ ես պատկերացնում եմ՝ այս մարդիկ այնտեղ իմ աչքին չեն երևում: Սակայն այս օրենսդրական կարգավորումների պարագայում նրանց չեմ կարող հանել, պարզապես պետք է տեսնել, թե ինչ լուծումներ են հարկավորե,- նշեց արդարադատության նախարարը:

 

Աղբյուր` Panorama.am

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ