ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » <<Մարտի 8-ին մեզ չմոռանաք, երեխեք ջան>>. Իրավաբանները տարեցներին հյուր

<<Մարտի 8-ին մեզ չմոռանաք, երեխեք ջան>>. Իրավաբանները տարեցներին հյուր

08/03/2013

Գեղեցիկ սեռին ուղղված  բարեմաղթանքներն ու շնորհավորնքներն այսօր հնչեցին նաև Երևանի Հաղթանակ թաղամասում գտնվող թիվ 1 տուն- ինտերնատում: Կանանց միջազգային օրվա կապակցությամբ` հիմնարկի տնօրենության կողմից այսօր կազմակերպվեց տոնական միջոցառում, որին աջակցեցին Հայաստանի նոտարական պալատի ներկայացուցիչները:

 

Panorama.am-ի լրագրողի հետ զրույցում ինտերնատի կազմակերպչական հարցերով պատասխանատու Իրինա Մարտիրոսյանը ասաց, որ նոտարները դիմել էին հիմնարկին` ,այսօրվա միջոցառումը էլ ավելի գեղեցկացնելու և հիշվող դարձնելու ցանկությամբե:

Նոտարները ոչ միայն աջակցեցին տոնական սեղանների կազմակերպման հարցում, այլ նաև եկել էին տուն - ինտերնատ ու ոչ դատարկաձեռն: Շնորհավորանքի խոսքերում նոտարական պալատի աշխատակիցները հույս հայտնեցին, որ նման հանդիպումները տուն- ինտերնատի բնակիչների հետ կլինեն շարունակական, ներկաներին մաղթեցին առողջություն: Նրանք նաև հատուկ շնորհակալական խոսքեր ասացին տարեցների կենցաղային պայմաններն ապահովող աշխատակազմին, մաղթելով նրանց ջերմություն և երջանկություն իրենց ընթանիքներում:  Նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը փոխանցեց նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի շնորհավորանքները:

Նոտարներն այսօր  ոչ միայն  իրավաբաններ էին. միանալով տարեցների պարին, նրանք կիսեցին  այսօրվա տոնական միջոցառման ուրախությունը:

Լրագրողի հետ զրույցում Նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը նշեց, որ այսօրվա միջոցառմանը իրենց մասնակցությամբ, նրանք կոտրում են այն կարծրատիպը, թե մենակ պաշտոնյա են և նրանց գործառույթները վերաբերում են միայն իրավական հարցերին:

<<Նոտարական պալատն իր գործառույթներն իրականացնելուց բացի զբաղվում է նաև բարեգործությամբ, աջակցում է այն մարդկանց, ով, իրոք, ունի այդ կարիքն ու արժանի է: Սա շարունակական ակցիա է և մի ամիս առաջ այս տուն – ինտերնատի սաների հետ մենք այցելեցինք թատրոն: Մեր համագործակցությունն այս հիմնարկի կլինի շարունակական և հնարավորության սահմաներում կօգնենք մարդկանց: Իսկ այսօրվա միջոցառումը հնարավորություն կտա գոնե մեկ օրով կտրվել դառն իրականությունից>>, - ասաց Մամիկոն Ասլանյանը:

Հատուկ տարեցների համար այսօր հնչեցին նաև հայ ժողովրդական երգեր, պարեց Երևանի Աջափնյակ համայնքի <<Զարթոնք>> պարային համույթը: Միջոցառմանը հյուրընկալվել էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը: Նա ներկաներին շնորհավորեց սոցապ նախարարության կողմից:

Տուն – ինտերնատի <<սաները>> գոհ էին այսօրվա միջոցառումից` իրենց չեն մոռանում:

<<Անցած անգամ, որ մենք գնացինք միասին թատրոն, մտածեցինք, որ դրանով ամեն ինչ կավարտվի: Բայց նրանք նորից եկան մեզ տեսնելու: Շատ շնորհակալ ենք, որ չեն մոռացել մեզ, շնորհակալ ենք ուշադրության համար>>, - ասաց տիկին Աննան:

<<Անչափ հուզված եմ, ինձ շատ հաճելի է, որ այսօր անցկացվում է այսպիսի լավ միջոցառում, որ մեզ հիշում են, մեզ հետ են>>, - ասաց տիկին Հասմիկը:

Հիշեցնենք, որ <<Թիվ 1 տուն ինտերնատ>> ՊՈԱԿ-ի ծեր բնակիչները փետրվարի 8-ին նոտարների կողմից հրավիրվել էին թատրոն` միասին ներկայացում դիտելու: Ներկայացումից անմիջապես հետո տարեցները միայն մի խնդրանք ունեին. <<Մարտի 8-ին մեզ չմոռանաք, երեխեք ջան>>:

Աղբյու: Panorama.am

E-NOTARY.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ
MOJ.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
DATALEX.AM
ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ARLIS.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
E-REGISTER.AM
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ