ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Ֆիզիկական արատներ ունեցողների խնդրանքով՝ նաև վկաներ

Ֆիզիկական արատներ ունեցողների խնդրանքով՝ նաև վկաներ

08/02/2013

Առուծախի գործարքի ժամանակ վկաներ պե՞տք են, թե կողմերի ներկայությունը բավական է:

Աիդա Աբրահամյան

Կենտրոն տարածքի նոտար.

- Առուծախի գործարքի ժամանակ պարտադիր է կողմերի ներկայությունը, իսկ վկաներ պահանջվում են համապատասխան գործարքների դեպքում, եթե մարդը անաշխատունակ է, անգործունակ է  և նրանց ներկայությամբ խնամակալներն են հանդես գալիս: Բայց ֆիզիկական արատներ ունեցող մարդկանց խնդրանքով իրենց ներկայությամբ հանդես են գալիս նաև վկաներ, այդ դեպքերում է, որ վկան պարտադիր պետք է լինի:

Եվ եթե նոտարը կտակների ձևակերպման գործարքների ժամանակ գտնում է, որ ավելի լավ է ևս մեկ վկա մասնակցի գործարքին, որպեսզի հետագայում խուսափեն լրացուցիչ խնդիրներից կամ հարազատներից  որևէ մեկի հարուցած խնդիրներից, այդ դեպքում նոտարը ինքը կարող է առաջարկել, որ որևէ վկա լինի:

Վկան պետք է լինի ոչ հարազատ, շահագրգռված անձ, որի նկատմամբ գործարք է արվում:


Հեղինակ: Փաստինֆո

E-NOTARY.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ
MOJ.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
DATALEX.AM
ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ARLIS.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
E-REGISTER.AM
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ