ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Նոտարների նվերները մանկատան երեխաներին

Նոտարների նվերները մանկատան երեխաներին

25/12/2012

<<Ակցիան նպատակ ուներ մի փոքր ուրախացնել երեխաներին: Իհարկե, հուզիչ է, որ մեր երկրի մանկատներում դեռևս կան առանց ծնողների, ֆիզիկական կամ հոգեկան խնդիրներ ունեցող երեխաներ, սակայն սա է իրական կյանքը>>, – Իրավաբան.net-ին ասաց Հայաստանի նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը:
 Նրա խոսքով` տարբեր մանկապատանեկան հիմնարկների համար նման ոգևորիչ և ուրախացնող ակցիաներ պարբերաբար կազմակերպում են, իսկ որպես մանկատուն` Երևանի մանկան տունն առաջինն է:
Հանդիպման ընթացքում նոտարները շփվեցին երեխաների հետ, միասին խաղացին, լսեցին նրանց հեքիաթներն ու պատմությունները: Երեխաները շնորհակալություն հայտնեցին նվերների համար և շնորհավորեցին բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

 

Աղբյուր: Իրավաբան.net

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ