ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » ՀՀ արդարադատության նախարարությունը

ՀՀ արդարադատության նախարարությունը

26/12/2012

 ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ նոտարական պալատի հետ համատեղ տեղեկացնում է, որ տոնական օրերին կգործի նոտարների հերթապահություն՝ ՀՀ նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի վավերացումն ապահովելու նպատակով։
 Տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի համաձայն` Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 4-ը, ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ նոտարական պալատի հետ համատեղ տեղեկացնում է, որ 2012թ.-ի դեկտեմբերի 29-ից 2013թ.-ի հունվարի 4-ն ընկած ոչ աշխատանքային օրերի ընթացքում սահմանվելու է ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի նոտարների հերթապահություն՝ ՀՀ նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի վավերացումն ապահովելու նպատակով:
Նոտարական վավերացման աշխատանքները կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է զանգահարել ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանին հետևյալ հեռախոսահամարներով՝ 098-00-87-00, 093-90-91-16, սկսած ժամը 9.00-ից մինչև 18.00
:

 

Աղբյուր: <<Փաստինֆո>>

 


ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ