Տեղեկատու » Հայտարարություններ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19/09/2012
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ նոտարների թեկնածուների որակավորման ստուգում անցկացնելու մասին
 19.09.2012
 
 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2012  թվականի համար նոտարների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները:
 Նոտարի որակավորման ստուգման համար կարող է դիմել Հայաստանի  Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան  բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և`
 1) անցել է նոտարական գործունեության առնվազն 6 ամսվա ստաժավորում, կամ՝
 2) ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ  իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան և  անցել է նոտարական գործունեության առնվազն 3 ամսվա ստաժավորում, կամ՝
 3) չի անցել նոտարական գործունեության ստաժավորում, սակայն ունի իրավաբանի  առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական  գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:
 Դիմորդը  որակավորման ստուգման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության  նախարարություն (հասցե` ք. Երևան, Հալաբյան 41/ա) նոտարի թեկնածուների  որակավորման քննական հանձնաժողովի քարտուղար Լուսինե Իսկանդարյանին է  ներկայացնում`
 1) դիմում (ձևը կցվում է), որտեղ պետք է նշվեն`
 ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
 բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
 2) 2 գունավոր լուսանկար` 4 x 6 չափսի.
 3) անձնագրի պատճենը.
 4) բարձրագույն իրավաբանական կրթության վկայականի (դիպլոմի) պատճենը.
 5) նոտարական գործունեության ստաժավորում անցած լինելու դեպքում  ստաժավորումը ղեկավարող նոտարի համապատասխան եզրակացությունը և (կամ)  իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ կամ  իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի  վկայական.
 6) որակավորման ստուգման համար օրենքով սահմանված չափով (20000 ՀՀ դրամ) Հ/Հ՝ 900005163622 վճարված պետական տուրքի անդորրագիրը:
 Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2012 թվականի հոկտեմբերի 1-ը մինչև ժամը 17:00-ն:
 Նոտարի որակավորման ստուգման առաջին` թեստավորման փուլը անց է կացվելու  2012 թվականի հոկտեմբերի 20-ին (թեստավորման փուլի անցկացման վայրի և  ժամանակի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի դիմողներին, ինչպես նաև  կհրապարակվի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.moj.am / www.justice.am) և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am):
 Նոտարի որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են  «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ՀՀ կառավարության  2002 թվականի հունիսի 6-ի «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման  կարգը հաստատելու մասին» N 789-Ն որոշմամբ, որը վերախմբագրվել է ՀՀ  կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1463-Ն որոշմամբ:
 Նոտարի  որակավորման ստուգման հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է  դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև  հրապարակվելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության  պաշտոնական կայքէջում: Հեռախոսազանգով, փոստային
 առաքմամբ, ֆաքսի միջոցով կամ վերը չնշված որևէ այլ միջոցով ծանուցումներ չեն իրականացվելու:
 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել նոտարի թեկնածուների  որակավորման քննական հանձնաժողովի քարտուղար Լուսինե Իսկանդարյանին` +37410  -319-117 հեռախոսահամարով: