ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ Նոտարական պալատի պատվիրակությունը Թբիլիսի քաղաքում կազմակերպված միջազգային կոնֆերանսին

ՀՀ Նոտարական պալատի պատվիրակությունը Թբիլիսի քաղաքում կազմակերպված միջազգային կոնֆերանսին

21/10/2012

ՀՀ Նոտարական պալատի պատվիրակությունը նախագահ Հասմիկ Հարությունյանի գլխավորությամբ սույն թվականի սեպտեմբերի 12-14 մասնակցեց Լատինական Նոտարիատի Միջազգային Միության կողմից Թբիլիսի քաղաքում կազմակերպված միջազգային կոնֆերանսին: Պատվիրակության կազմում էին վարչության անդամներ Մարինե Մանուկյանը, Ռոբերտ Մուկուչյանը, Տարոն Գրիգորյանը, Անահիտ Ղազարյանը, Էթիկայի հանձնաժողովի նախագահ Վեռա Աբաջյանը, աշխատակազմի ղեկավար Արման Օհանյանը, նոտարներ Աստղինե Սարգսյանը եվ Էլմիրա Դանիելյանը: Կոնֆերանսին մասնակցում էին ԼՆՄՄ միջազգայի կոմիտեի նախագահ Միշել Մեռլոտին, ԼՆՄՄ եվրոպական հարցերով կոմիտեյի նախագահ Պիեռ Բեկեն,Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին եվ այլ ներկայացուցիչներ Գերմանիայի, Ռուսաստանի, Վրաստանի, ՈՒկրաինայի, Մոլդովայի, Լատվիայի, Լիտվիայի, Էստոնիայի, Ղազախստանի, Բելոռուսի նոտարական պալատներից:  Կոմֆերանսի թեմաներն էին << Նոտարական Էթիկան>>,<<Էլեկտրոնային նոտարը>>, << նոտարի պատասխանատվության հիմքերը>> : ՀՀ նոտարական պալատի կողմից զեկույցով հանդես եկավ Էլմիրա Դանիելյանը: Քննարկվեցին նաև այլ կարեվոր հարցեր ուղղված նոտարական համակարգի զարգացմանը եվ փորձի փոխանակմանը: 

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ