ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՆՈՏԱՐՆԵՐԸ ԼԱՅՆՈՐԵՆ ԿԻՐԱՌՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ. ՆՈՏԱՐ ԴԻԱՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԶԵԿՈՒՅՑՈՎ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՆՈՏԱՐՆԵՐԸ ԼԱՅՆՈՐԵՆ ԿԻՐԱՌՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ. ՆՈՏԱՐ ԴԻԱՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԶԵԿՈՒՅՑՈՎ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

23/06/2022

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում գտնվող Հայաստանի նոտարական պալատի պատվիրակությունը մասնակցել է հունիսի 22-ին տեղի ունեցող II Կենտրոնասիական միջազգային նոտարական համաժողովին, որը նվիրված է Ղազախստանի Հանրապետության «Նոտարիատի մասին» օրենքի ընդունման 25 ամյակին և անցկացվում է «Արդի մարտահրավերները և նոտարիատի զարգացումը նոր իրականության պայմաններում» թեմայով:

 

Հայաստանի նոտարական պատվիրակության անդամ Դիանա Աբրահամյանը զեկույցով հանդես է եկել Համաժողովին «Հայաստանի Հանրապետության նոտարիատը նոր իրականության պայմաններում» վերտառությունը կրող թեմայով:

 

Ողջույնի խոսքում Դիանա Աբրահամյանը կարևորել է համաժողովի կազմակերպումը և հայտնել, որ այն խթանում է նոտարի դերի ու նշանակության բարձրացմանը՝ նպաստելով արդի դժվարին ու երբեմն նոտարի գործունեթյունն անհնարին դարձնող մարտահրավերներին դիմակայելուն:

 

Բանախոսը ներկայացրել է նոտարի դերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում և անդրադարձել վերջին երկու տարիներին նոտարների բախված խնդիրներին՝ ներկայացնելով, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների ժամանակ Հայաստանի նոտարները չեն դադարել սպասարկել քաղաքացիներին՝ իհարկե, գործողությունների որոշ սահմանափակումներով՝ այդ ընթացքում, չունենալով առցանց ծառայություններ մատուցելու իրավական հիմքեր: ՀՀ նոտարական պալատի կողմից սահմանվել է նոտարների հերթապահություն:

 

Դիանա Աբրահամյանը ներկայացրել է, որ Կորոնավիրուսային համավարակին զուգահեռ Հայաստանի նոտարները բախվել են նաև այնպիսի խնդրի, ինչպիսին էր ռազմական դրության պայմաններում նոտարական ծառայությունների մատուցումը: Ըստ բանախոսի, ավելի ընդգծված առաջ էր եկել անհրաժեշտություն նոտարական որոշակի ծառայությունների ապահովման համար, մասնավորապես, պարտադիր և կամավոր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց կողմից կտակների, լիազորագրերի և այլ գործարքների վավերացման ապահովման տեսանկյունից: «Այս ընթացքում թե՛ նոտարական պալատը, թե՛ նոտարները աշխատել են 24/7 ռեժիմով՝ ապահովելով հայրենիքի պաշտպանությունը ստանձնած անձանց իրավունքներն ու օրինական շահերը:»,_ նշել է Դիանա Աբրահամյանը:  

 

«Ինչպես մեր նախորդ համագործակցությունների ընթացքում արդեն ներկայացրել էինք, «Նոտարիատի մասին» օրենքի վերջին փոփոխությունների արդյունքում նոտարի կողմից իրականացվող գործողությունների շրջանակը ընդլայնվել էր՝ նոտարին վերապահելով այնպիսի գործողություններ կատարելու իրավասություն, ինչպիսիք են կատարողական մակագրության թերթի տրամադրումը, իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատումը և էլեկտրոնային պայմանագրերի վավերացումը»,-նշել է Դիանա Աբրահամյանն՝ առանձին-առանձին անդրադառնալով բոլոր գործառույթներին:

 

            Ավելի մանրամասն անդրադարձ է կատարվել իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստամանը, քանի որ այսպիսի ծառայության մատուցումը Հայաստանի Հանրապետությունում նոր է, սակայն արդեն հասցրել է իր արժանի տեղը գրավել նոտարական ծառայությունների համակարգում:

Միջազգային գործընկերներին ներկայացվել է, թե ինչպիսի փաստեր է հաստատում նոտարը, և ինչպիսի խնդիրներ են առաջացել օրենքի կիրառման արդյունքում, որնց արդեն իսկ տրվել է օրենսդրական լուծում:             Զեկույցի վերջում Դիանա Աբրահամյանը հակիրճ ներկայացրել է նոտարի կողմից թվային տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող նոտարական ծառայությունները:

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ