ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Սոցիալական պատասխանատվության շրջանակներում ՀՀ ՆՊ Պատվիրակության այցը «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ

Սոցիալական պատասխանատվության շրջանակներում ՀՀ ՆՊ Պատվիրակության այցը «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ

07/06/2018

   ՀՀ նոտարական պալատը իր Կանոնադրությանը համապատասխան իր առջև դրված նպատակների հետ նաև կատարում է բարեգործություն:
   ՀՀ նոտարական պալատի դրսևորած քաղաքականությունն միտում ունի նաև հնարավորության պարագայում ցուցաբերել իր նյութական, խորհրդատվական և բարոյական աջակցությունը կարիքավորներին:

   ՀՀ ՆՊ պատվիրակությունը այց կատարեց մանկատուն հունիսի 2-ին՝ երեխաների պաշտպանության հաջորդող օրը,ՀՀ ՆՊ-ի անդամների կողմից հրավիրվեցին ժամանցը կազմակերպող խաղավարներ և մուլտ հերոսներ, ինչպես նաև նախապես տեղեկանալով, որ մանկատան սաներից մեկի ծննդյան օրը համընկնում էր մեր այցելության օրվա հետ՝ մեծ և շքեզ ծննդյան տորթ  նվիրեցինք հոբելյարին և մյուս սաներին: Հրավիրել էր նաև լուսանկարիչ լուսաբանելու համար:

   Հիմնվելով մեր վարած քաղաքականությանը ՀՀ Նոտարական պալատը իրականացրել է հետազոտություններ և ուսումնասիրելով ՀՀ տարածքում գործող մանկատների սոցիալական, կենցաղային և ֆիննասական վիճակը՝ նախաձեռնել և կազմակերպել էր այց դեպի «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ, որը ըստ ուսումնասիրության արդյունքների ամենակարիքավոր մանկատունն էր այդ պահի դրությամբ:

   Կազմակերպչական աշխատանքների ընթացքում սերտ համագործակցելով մանկատան ղեկավարության հետ ՀՀ ՆՊ-ն և ՆՊ անդամները /ՀՀ բոլոր նոտարները/ կազմակերպել էին դրամահավաք նոտարների շրջանում, որի ամբողջ հասույթը ուղղվել էր մանկատան սաներին անհրաժեշտ պարագաների գնմանը, մասնավորապես՝ բոլոր սաների համար առանձնահատուկ պատրաստվել էին ուսապարկեր լի հիգիենիայի համար անհրաժեշտ պարագաներով՝ տղաների և աղջիկների համար նախատեսված անհատական և որակյալ իրեր, անհատական մարզակոշիկներ ըստ ոտքի չափսերի, երեք մեծ արկղ հագուստ, երաժշտական բարձրախոսներ իրենց անհրաժեշտ տեխնիկական բոլոր սարքավորումներով երեխաների ժամանցը կազմակերպելու համար, հզոր համակարգիչ, 79 դույմ տրամաչափի հեռուստացույց, ջեռուցման համար անհրաժեշտ անհատական ջեռուցիչներ, գրենական պիտույքների մեծ քանակություն, գրքեր՝ գեղարվեստական և հայկական խոհանոցի համադան ուտեստների պատրաստման ընտրանի, տավարի մսի մեծ պաշար՝ երեխաների սննդացանկի մեջ ներառելու համար, ինքնագնացներ /самокат/ փոքրիկների համար:

   Այցը ավարտվեց սաների և պատվիրակության անդամների ջերմ գրկախառնությամբ՝ հուսալով, որ այցերը կլինեն պարբերական:

 

Նկարներ →

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ