ԹԵԺ ԳԻԾ

+374 10 555 772

Տեղեկատու » Նորություններ » Կանխվել է միջազգային կեղծ փաստաթղթաշրջանառությունը

Կանխվել է միջազգային կեղծ փաստաթղթաշրջանառությունը

13/11/2014

ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվող նոտարական համակարգի շնորհիվ վերջերս կանխվեց միջազգային կեղծ փաստաթղթաշրջանառության դեպք, որը կարող էր հանգեցնել առանձնապես խոշոր չափերի գույքի կորստի Իրանի Իսլամական Հանրապետությունում:
Մասնավորապես, Դոնեցկ քաղաքի նոտարի կողմից <<վավերացված>> կեղծ լիազորագրով փորձ է արվել լիազորագիրը թարգմանել Հայաստանի Հանրապետությունում` հետագայում նպատակ ունենալով այն օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող բարձրարժեք անշարժ գույքը վաճառելու համար:
Խարդախության փորձը Հայաստանի Հանրապետությունում կանխվել է:
Նշված դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նոտարական համակարգի շնորհիվ կանխվել և կանխվում են հանցագործություններ` ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

E-NOTARY.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ
MOJ.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
DATALEX.AM
ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ARLIS.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
E-REGISTER.AM
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ