ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի պատվիրակությունը Լիտվայում

Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի պատվիրակությունը Լիտվայում

29/10/2014

Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի պատվիրակությունը, նոտարներ ` Ռոզա Առաքելյանը և Նունե Մանուչարյանը, Լիտվայի նոտարական պալատի հրավերով հոկտեմբերի 19-ից 20-ը մասնակցեցին Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում կայացած Լիտվայի նոտարական պալատի կողմից կազմակերպված կոնֆերանսին: Կոնֆերանսը նվիրված էր Եվրոպական Միությանը Լիտվայի Հանրապետության անդամակցելու 10 ամյակին : Մասնակցում էին 14 երկրների պատվիրակություններ: Աշխատաժողովին քննարկվեցին Եվրամիության անդամ երկրների օրենսդրական առանձնահատկությունները՝ շեշտադրվեց միասնական օրեսդրական բազա ունենալու անհրաժեշտությունը: Ընթացքում տարբեր երկրների ներկայացուցիչները փոխանակեցին աշխատանքային փորձը՝ կարևորելով լատինական նոտարիատի հիմնական ուղղությունների տեղայնացման առանձնահատկությունները: Ընդհանուր առմամբ հայկական պատվիրակության բարձրացրած հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ, առաջիկայում սպասվում են նաև հարցերի գրավոր և համակողմանի պատասխանների ստացումը մի շարք երկրների գործընկերներից:

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ