ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Թբիլիսի քաղաքում կազմակերպված միջազգային կոնֆերանս

Թբիլիսի քաղաքում կազմակերպված միջազգային կոնֆերանս

16/09/2014

ՀՀ Նոտարական պալատի պատվիրակությունը նախագահ Հասմիկ Հարությունյանի գլխավորությամբ սույն թվականի սեպտեմբերի 12-14 մասնակցեց Լատինական Նոտարիատի Միջազգային Միության կողմից Թբիլիսի քաղաքում կազմակերպված միջազգային կոնֆերանսին:Պատվիրակության կազմում էին վարչության անդամներ Մարինե Մանուկյանը,Ռոբերտ Մուկուչյանը,Տարոն Գրիգորյանը,Անահիտ Ղազարյանը, Էթիկայի հանձնաժողովի նախագահ Վեռա Աբաջյանը,աշխատակազմի ղեկավար Արման Օհանյանը, նոտարներ Աննա Թովմասյանը,Աստղինե Սարգսյանը եվ Էլմիրա Դանիելյանը:Կոնֆերանսին մասնակցում էին ԼՆՄՄ միջազգայի կոմիտեի նախագահ Միշել Մեռլոտին,ԼՆՄՄ եվրոպական հարցերով կոմիտեյի նախագահ Պիեռ Բեկեն,Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին եվ այլ ներկայացուցիչներ Գերմանիայի,Ռուսաստանի,Վրաստանի,ՈՒկրաինայի,Մոլդովայի,Լատվիայի,Լիտվիայի,Էստոնիայի,Ղազախստանի,Բելոռուսի նոտարական պալատներից:
Կոմֆերանսի թեմաներն էին << Նոտարական Էթիկան>>,<<Էլեկտրոնային նոտարը>>,<< նոտարի պատասխանատվության հիմքերը>> :
ՀՀ նոտարական պալատի կողմից զեկույցով հանդես եկավ Էլմիրա Դանիելյանը: Քննարկվեցին նաեվ այլ կարեվոր հարցեր ուղղված նոտարական համակարգի զարգացմանը եվ փորձի փոխանակմանը:

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ