ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Մայիսի 31-ին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից (GIZ) Մարիոթ հյուրանոցում անց է կացվել սեմինար նոտարների համար:

Մայիսի 31-ին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից (GIZ) Մարիոթ հյուրանոցում անց է կացվել սեմինար նոտարների համար:

31/05/2014

Մայիսի 31-ին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից
(GIZ) Մարիոթ հյուրանոցում անց է կացվել սեմինար նոտարների համար: Սեմինարի ընթացքում Բրեմենի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր պրն.Ռոլֆ Քնիպերը ներկայացրեց անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի,մասնավորապես կառուցվող շինությունների նկատմամբ կնքվող գործարքների նոտարի դերի վերաբերյալ Գերմանիայի փորձը, ինչպես նաև համեմատականներ անցկացվեցին ՀՀ նոտարիատի մասին օրենքի և Գերմանիայի նոտարիատի մասին օրենքների միջև: Ներկայացվեց նաև նոտարի դերի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան:
Սեմինարին մասնակցող նոտարների կողմից հնչեցին բազմաթիվ գործնական հարցեր: Սեմինարին մասնակցում էին ՀՀ նոտարական պալատի ավելի քան 25 անդամներ:

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ