ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Նոտարիատի էլեկտրոնային համակարգի ներդրումը քաղաքացիներին կազատի փաստաթղթային քաշքշուկներից

Նոտարիատի էլեկտրոնային համակարգի ներդրումը քաղաքացիներին կազատի փաստաթղթային քաշքշուկներից

29/04/2013

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նոտարական պալատում մինչեւ աշուն կներդրվի էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը կնվազեցնի գործարքների ժամանակ այլ մարմիններից լրացուցիչ փաստաթղթեր ստանալու անհրաժեշտությունը: Այս մասին «Արմենպրես» -ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի նոտարական պալատի վարչության անդամ Մարինե Մանուկյանը:«Առցանց համակարգի կիրառմամբ քաղաքացիները զերծ կմնան լրացուցիչ փաստաթղթերն այլ մարմիններից ստանալու պարտականությունից, դրանցից բխող բազմաթիվ քաշքշուկներից եւ նաև կեղծ փաստաթղթերի շրջանառությունից»,- ասաց Մանուկյանը:

 

Նոտարական պալատի անդամը նշեց, որ էլեկտրոնային համակարգի ներդրմամբ նոտարն ամբողջական կապ կունենա իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, շարժական գույքի կադաստրի, ոստիկանության եւ քաղաքացիական կացության մարմինների հետ, կստեղծվի լիազորագրերի, կտակների և այլ ներքին ակտերի բազա: «Երևանի երեք գրասենյակում արդեն ներդրվել և փորձարկվում է լիազորագրերի բազան»,- ասաց Մանուկյանը:

 

ՀՀ նոտարական պալատն իր գործունեությունն է սկսել 2004 թվականից: 2012 թվականին Արդարադատության նախարարության կողմից ՀՀ կառավարություն է ներկայացվել նոտարիատի բնագավառում էլեկտրոնային համակարգի ներդրման հայեցակարգը՝ արժանանալով հավանության: Այդ համակարգի ներդրմամբ նոտարին հնարավորություն է տրվում նոտարական գործողությունների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկատվությունը ստանալ անձամբ՝ առցանց եղանակով:

 

Աղբյուր ՝  «Արմենպրես»

E-NOTARY.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ
MOJ.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
DATALEX.AM
ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ARLIS.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
E-REGISTER.AM
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ